Գրանցվել այստեղ մինչև նոյեմբերի 2-ը, ժամը 23:59-ը

Դարձիր խաղաղ հաղորդակցության դեսպան

  • Ինչպե՞ս հասկանալ և խոսել զգացմունքների ու կարիքների մասին առանց ագրեսիայի։
  • Ինչպե՞ս հաղթահարել կոնֆլիկտները, խոսել բարդ թեմաներից, բայց չդառնալ թշնամիներ։
  • Ինչպե՞ս նպաստել խաղաղ հարաբերությունների ձևավորմանը ինչպես համայնքում, այնպես էլ շրջապատում ու տարածաշրջանում։

Եթե դու մինչև 30 տարեկան ես, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, ակտիվիստ, մեդիա բովանդակություն ստեղծող, ցանկանում ես սովորել ինչպես լսել, հասկանալ և կառուցել երկխոսություն, հաղթահարել կոնֆլիկտներ և նպաստել խաղաղաշինությանը, ապա միացիր այս դասընթացին և կարդա հայտարարությունը մինչև վերջ։

📝 Դասընթացի մասին

«Ոչ բռնի հաղորդակցություն» թեմայով  դասընթացի ընթացքում կսովորես․

  • Ճանաչել կարիքներն ու զգացմունքները և խոսել դրանց մասին առանց մեղադրանքի կամ դատապարտողականության։
  • Զարգացնել լսելու ու ապրումակցող հարաբերություններ կառուցելու հմտությունները։
  • Արտահայտել համոզմունքները՝ առանց կոնֆլիկտների մեջ ներքաշվելու կամ կոնֆլիկտներ հրահրելու։
  • Ձեռք բերել խնդիրների խաղաղ լուծման հմտություններ՝ հիմնված փոխադարձ ըմբռնման և ապրումակցող հաղորդակցության վրա։
  • Աշխատել այնպիսի լուծումների ուղղությամբ, որոնք հաշվի են առնում բոլորի կարիքները։
  • Մշակել ռազմավարություններ խաղաղ, ոչ բռնի հարաբերությունների ստեղծման համար, որոնք խթանում են վստահությունն ու հարգանքը։

🗓️ ժամանակացույց

Դասընթացն անցկացվելու է նոյեմբերի 26-28-ին, Երևանում։

  • Դասընթացից հետո մասնակիցները կարող են ներկայացնել անհատական նախագծեր իրականացնելու գաղափարներ, որոնք կդիտարկվեն հնարավոր ֆինանսական աջակցության համար։
  • Դասընթացի մասնակիցներին հնարավորություն կտրվի դիմելու Հայաստանից դուրս կազմակերպվելիք տարածաշրջանային սեմինարներին, որոնք նույնպես կառուցված են լինելու ոչ բռնի հաղորդակցության հմտությունների զարգացման շուրջ։

Ո՞ւմ համար է նախատեսված

Այս դասընթացը նախատեսված է մինչև 30 տարեկան մասնակիցների համար, ովքեր կիսում են խաղաղաշինության արժեքներն ու ցանկանում են զարգացնել խաղաղ հաղորդակցման հմտությունները։ Դասընթացին կարող են մասնակցել՝

  • քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,
  • մեդիա բովանդակություն ստեղծողներ,
  • քաղաքացիական ակտիվիստներ Հայաստանից։

Անգլերեն լեզվի իմացությունը նախընտրելի է։

Դասընթացավար

Դասընթացը կանցկացնի Սինտա Դեպոնդտը, որը ոչ բռնի հաղորդակցության միջազգային հավաստագրված փորձագետ է։

  • Ավելի քան 20 տարվա փորձ։
  • Հատուկ փորձառություն Արևելյան Եվրոպայում և Կովկասում, հակամարտություններ վերապրած տարածքներում։
  • Վերջին 15 տարիներին աշխատել է PAX-ի՝ Նիդեռլանդների խոշորագույն խաղաղաշինական կազմակերպության հետ, ղեկավարել է Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերը։

Դասընթացի նպատակները

  • Խթանել խաղաղ հարաբերությունները մեր կյանքում։
  • Նպաստել ոչ բռնի հաղորդակցության սկզբունքների տարածմանն ու ամրապնդմանը։
  • Խթանել հուզական հասունությունը։
  • Զարգացնել լսելու և ագրեսիայից զուրկ արձագանքի մշակույթը։
  • Կառուցել ոչ բռնի հարաբերություններ խաղաղ և հարգալից հաղորդակցության միջոցով։

Դիմելու կարգը

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են լրացնել այս առցանց հայտադիմումը մինչև սթ նոյեմբերի 2-ը, ժամը 23։59-ը։

«Ոչ բռնի հաղորդակցություն» թեմայով դասընթացն անցկացվում է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ: Ծրագրի գործընկերն է International Alert-ը: