ԱՐէ մշակութային հիմնադրամը Ժամանակակից արվեստի ինստիտուտի հետ համատեղ հայտարարում է մշակույթն ու արվեստը լուսաբանողների համար լրագրության դասընթացին մասնակցելու հայտերի ընդունումը։
Դասընթացը կանկացվի 2025թ․-ի Նոյեմբերի 1-ից 2026թ․-ից մայիսի 31-ը և բաղկացած է երեք մասից․
- Դասընթացի առաջին բաժինը (նոյեմբերի 1 – դեկտեմբերի 25, 2025, հանդիպումները՝ ամեն շաբաթ օր, ժամը 11:00 – 15:00) մասնակիցներին կծանոթացնի լրագրության (այդ թվում՝ մշակութային լրագրության) հմտություններին: Այն կվարեն Մեդիա նախաձեռությունների կենտրոնի փորձագետները։
Դասընթացի այս մասը կներառի տեսական հարցերի քննարկումներ, օրինակների վերլուծություններ, ինչպես նաև՝ պրակտիկ աշխատանք (խմբային և անհատական գործնական առաջադրանքներ)։
Ծրագրի առաջին բաժնի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
- Դասընթացի երկրորդ բաժինը (հունվարի 10 – մարտի 31, 2026) 10 բանախոսությունների շարք է: Այն կվարեն արվեստի տեսաբաններ, մշակութաբաններ և մշակույթ լուսաբանող լրագրողներ: Ծրագրի երկրորդ մասի մասին մանրամասներ կտրամադրենք մեկ շաբաթվա ընթացքում:
- Դասընթացի երրոդ բաժնում (ապրիլի 1 – մայիսի 31, 2026) մասնակիցները կաշխատեն գործնական հմտությունների ձեռքբերման վրա և կներկայացնեն առնվազն երեք լրագրողական աշխատանք (ձևաչափն՝ ըստ նախասիրության): Լավագույն աշխատանքները կտեղադրվեն ԱՐԷ մշակութային հիմնադրամի, Ժամանակակից արվեստի ինստիտուտի, հետաքրքրված լրատվամիջոցների կայքերում և սոցիալական ցանցերում:
Ամբողջ դասընթացին մասնակցած և լրագրողական աշխատանքներ ներկայացրած մասնակիցները կստանան հավաստագրեր:
Դասընթացին կարող են մասնակցել՝
– Լրագրողներ, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները արվեստի և մշակույթի լուսաբանման ոլորտում,
– Արվեստի ոլորտի մասնագետներ, որոնք ցանկանում են տիրապետել լրագրողական հմտությունների,
– Առցանց բովանդակություն ստեղծողներ, բլոգերներ, սոց․ մեդիա ինֆլյուենսերներ, ովքեր հետաքրքրված են արվեստն ու մշակույթը լուսաբանելով։
Դիմելու վերջնաժամկետն է՝ 2025թ հոկտեմբերի 20–ը։
Դիմելու համար անհրաժեշտ է այս հայտադիմումը։
Դասերն անցկացվելու են Ժամանակակից արվեստի ինստիտուտում (Ավետ Ավետիսյան 47) շաբաթ օրերին, ժամը 11:00 -15:00:
Դասընթացն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության դրամաշնորհով: