Լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ։

Գրադարանները վաղուց միայն գրքերի պահոց չեն․ այսօր դրանք դիտարկվում են որպես համայնքային կրթական-մշակութային կենտրոններ, որոնք առաջարկում են նաև միջոցառումներ և ուսուցում տարբեր թեմաներով, այդ թվում և թվային և մեդիագրագիտության։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2022 թ․ «Հանրային գրադարանների մասին Մանիֆեստը» ընդգծում է, որ գրադարանը համայնքի ինֆորմացիոն կենտրոնն է․ այն պետք է ապահովի բազմաբնույթ ու չգրաքննվող տեղեկատվության, ռեսուրսների ու տեխնոլոգիաների  հասանելիություն։ Սա գրադարանը դարձնում է վստահելի հարթակ՝ պայքարելու ապատեղեկատվության դեմ և խթանելու ժողովրդավարական մասնակցությունը։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը պատրաստում է ու աշնանը կհրատարակի «Մեդիագրագիտությունը գրադարանում» ուղեցույցը՝ գրադարանների աշխատողների համար, որի չորս մոդուլներից մեկը՝ «Մեդիայի տեսակները» ներկայացված է այստեղ։