Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Հակոբ Կարապետյանը Մեդիա նախաձեռնությունների կնետրոնի գրադարանում

Լրագրող, Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանը սեպտեմբերի 12-ի երեկոյան հարձակման և ֆիզիկակն բռնության է ենթարկվել աշխատանքից դուրս գալուց հաշված վայրկյաններ անց։

Լրագրողը դեպքը կապում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին Ֆեյսբուքում իր քննադատության հետ։ Քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը Հակոբ Կարապետյանի հասցեին Ֆեյսբուքի մեսենջերի միջոցով, ապա հեռախոսային խոսակցության ժամանակ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է ուղղել։

Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և ուղարկել արձակուրդ։

Լրագրողական կազմակերպությունները դեպքի առիթով հայտարարություն են տարածել։ Արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանը։