90-ականների ներքին քաղաքացիական ըմբոստությունը. Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի կորուստը, իսկ հետո 2008 թվականի օգոստոսյան պատերազմը ստեղծել են մի պետություն, որտեղ բնակչության մոտ 6%-ը բռնի տեղահանված խավ է։ Նրանք կորցրել են մշտական բնակության վայրը, գաղթել են՝ կյանքը փրկելու և ապատարն գտնելու նպատակով։ Նրանք զինված ագրեսիայի զոհեր են։
ԶԼՄ-ները հետաքրքրվում են այս մարդկանցով՝ որպես տուժածներ։ Բայ սա այն դեպքն է, երբ պետք է պարզունակ մի բան ասել՝ «որակը քանակից լավ է»։ Ավելին, կարևոր ոչ թե այն է, թե որքան հաճախ են վրացական ԶԼՄ-ները լուսաբանում նրանց խնդիրները, այլ այն, թե ինչպես։ Ցանկացած այլ թեմայի լուսաբանման պես, այստեղ էլ ԶԼՄ-ները բևեռացված են ու արմատական, ունեն սեփական դիրքորոշումը, կողմ են բռնում ու քննադատում են։
Բռնի տեղահանված խավի խնդիրները հիմնականում լուսաբանում են ինտերնետ պարբերականները և այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Մոնիտորի»-ն և «Ստուդիա Ռե»-ն։ Մնացած դեպքերում ԶԼՄ-ները բռնի տեղահանվածերով հետաքրքրվում են հատվածաբար՝ այլ իրադարձությունների կոնտեքստում։ Վերջում, հակամարտության սահմանի վրա գտնվող փշալարերից այն կողմ այնպիսի «բում» սկսվեց, որ «մնացած այլ բաների» հետ միասին լրատվամիջոցները հիշեցին նաև բռնի տեղահանվածների խնդրի մասին։ /չեմ հասկանում ինչ նկատի ունի/
Վրաստանում ԶԼՄ-ների համար ակտուալ թեմա է բռնի տեղահանվածների վերաբնակեցումը, և դա միանգամյա տարբերակով է լուսաբանվում՝ սենսացիայի մակարդակով։ 2012 թվականի փետրվարի 29-ին փլվեց բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարանի շենքը։ Այն ժամանակ այս իրադարձությունը մեծ արձագանք ունեցավ։ 15 տարի բռնի տեղահանված 38 ընտանիքներ ապրում էին կյանքի համար վտանգավոր պայմաններում։ Քաղաքական գործիչները տեղի ունեցածը օգտագործեցին որպես տրիբունա։ Հեռուստատեսությամբ հաճախ լսում էինք նրանց մեկնաբանություններն այն մասին, որ իրենք մոտ ապագայում կկարգավորեն այդ հարցը։ Դրանից հետո մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, բայց լրատվամիջոցները մոռացել են այս մարդկանց ճակատագրի մասին։ Այս դեպքը կարելի է դիտարկել որպես ընդհանուր օրինակ, թե ինչպես են ԶԼՄ-ներ վերաբերվում բռնի տեղահանվածաների թեմային։ Փաստերը լուսաբանվում են մեկանգամյա կերպով, իսկ հետո ԶԼՄ-ները մոռանում են «պահակային շան գործառույթի» մասին, ու ոչ ոք չի հետևում՝ արդյո՞ք իշխանությունները բարեխղճորեն իրականացնում են իրենց խոստումները։
Ինտերնյուս Վրաստան կազմակերպությունը 2011 թվականին բռնի տեղահանված մարդկանց խնդիրների լուսաբանման վեաբերյալ հետազոտություն է արել։ Մասնակիցների շարքում էին վրացական հետևյալ հեռուստաընկերությունները. Հանրային հեռարձակողը, «Մաեստրո», «Կավկասիա», «Ռուստավի 2», «Իմեդի»։ Հետազոտության արդյուննքերի համաձայն՝հեռուստաընկերությունների անդրադարձը բռնի տեղահանվածներին կրում էր հատվածական բնյութ և չէր կարող պատշաճ կերպով արտացոլել իրադրությունը։
Հետզոտության մեջ նշվում է, որ բռնի տեղահանվածներ խնդիրները լուսաբանվում են այլ թեմաների հետ միասին։ Հեռուստաալիքն այլևս չի վերադառնում մեկ անգամ լուսաբանած խնդրին, և հեռուստադիտողները չեն կարողանում տեղեկություն ստանալ այն մասի, թե ինչպես են զարգանում տվյալ խնդրի հետ կապված իրադարձությունները։ Հետազոտութության եզրակացության մեջ ասվում է, որ հեռուստաընկերությունները բռնի տեղահանավածների հարցերը լուսաբանելիս ու թեմաների ընտրության հարցում կողմնակալություն են ցուցաբերում։
«Կավկասիա» և «Մաեստրո հեռուստաալիքները բռնի տեղահանվածների վերաբնակեցման մասին,ինֆորմացիա էին տարածում, ու նրանք լուսաբանեցին իշխանությունների գործողությունները՝ հիմնականում բացասական լույսի ներքո, իսկ «Ռուսթավի 2» և «Իմեդի» ալիքներն ընհանրապես անցան խնդրահարույց նման հացերի կողքով։ Հազվադեպ դեպքերում, երբ վերջին երկու հեռուստաալիքները հիշեցին բռնի տեղահանավածներին, խոսքը նրանց խնդիրները կարգավորելու ուղղությամբ իշխանությունների ջանքերի վերաբերյալ էր», – նշվում է հետզոտության եզրակացության մեջ։
Բռնի տեղահանվածների խնդիրները լուսաբանելիս ԶԼՄ-ների ցուցաբերած նման նիհիլիզմը մի քանի պատճառ ունի։ Դրանք կարող են կապված լինել մեդիա տիրույթի ազատության որակի, պետությունում ժողովրդավարության մակարդակի, լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության և ընդհանրապես քաղաքական ու սոցիալ-տնտեսքական իրավիճակի հետ։ Կարելի է թվել բազմաթիվ այլ պատճառներ, սակայն սրանք էլ են բավական՝ Վրաստանում տեղեկատվության որակը և ազատությունը տեսնելու և վերլուծելու համար։
Հոդվածի համար ինֆորմացիայի փնտրտուքների ժամանակ ես մի հետաքրիր նյութի հանդիպեցի՝ «Կովկասյան պարբերական. ամսագիր հակամարտությունների փոխակերպման մասին» (Caucasus Edition: Journal of Conflict Transformation)։ Այն հիմնականում լուսաբանում է Կովկասի տարածաշրջանի կոնֆլիկտները։ «Բռնի տեղահանվածները Վրաստանում. դեռևս ավելի լավ կյանքի սպասումների մեջ» հոդվածում հեղինակը սոցիալ-տնտեսկան խնդիրների հետ միասին խոսում է նաև բռնագաղթվածների թեմայով լուսաբանումների մասին։ Հոդվածում բռնի տեղահանվածների հարցերի ոչ կոնկրետ ու ոչ պատշաճ լուսաբանումը բացատվում է հետևյալ կերպ.
«Առաջին հերթին Վրաստանը մտահոգված է միջազգայի ասպարեզում իր «իմիջով», այդ պատճառով «կեղտոտ ներքնաշորը ի ցույց դնելը», բռնագաղթվածների խնդիրները ցուցադրելը չի մտնում իշխանությունների շահերի մեջ։
Երկրորդ, հասարակությանը չեն հետաքրքրում մարտահրավերները և խնդիրները, որոնք ծառացել են բռնի տեղահանվածների առջև»
Երրորդ, բռնագաղթվածները պլատֆորմ չունեն, որով կարող են ազդել քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացների վրա։ Այդ պատճառով էլ ԶԼՄ-ների ու հասարակության համար հեշտ է անուշադրության մատնել նրանց», – գրում է հեղինակը։
Վերջում նա առաջարկում է ապահովել բռագաղթվածների հարցերի վերաբերյալ տեղեկատվության մակարդակի բարձրացումը և պլատֆորմի ստեղծումը. «Այսպիսով բռնի տեղահանվածներին հնարավորություն կտրվի ազդեցություն ունենալ իրենց իսկ խնդիրների կարգավորման վրա»։
ԶԼՄ-ներն ունեն ներուժ, որպեսզի բռնագաղթվածների խնդիրների կարգավորման գործընթացի վրա դրական ազդեցություն ունենան։ Դրա համար մի քիչ ավելի շատ ջանք, անկողմնակալություն ու անկախություն է հարկավոր։
Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: