Եվրոպական տեսալսողական օբսերվատորիան նոր զեկույց է հրապարակել Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Թուրքիայի և Ուկրաինայի վերաբերյալ։͏
Զեկույցում նշվում է, որ առաջընթաց է գրանցվել տվյալ երկրների ԶԼՄ-ների՝ բազմակարծության և թափանցիկության եվրոպական չափանիշներին համապատասխանելու հարցում, սակայն դեռևս մնում են էական մարտահրավերներ:
Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի զեկույցում տեղեկատվության որակի առումով Հայաստանը բարելավել է իր դիրքերը 2022-ի և 2023-ի համեմատ՝ 19-ից հասնելով 22 միավորի։
Զեկույցում գրված է, որ Հայաստանում պարտադիր է ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը: «Թեև թավշյա հեղափոխությունից հետո լրատվամիջոցների սեփականատերերի հետ կապված տեղեկատվությունը դարձել է ավելի թափանցիկ, քաղաքական վերնախավերի ներկայացուցիչներ դեռևս ունեն բաժնետոմսեր ԶԼՄ-ներում»,- ասվում է զեկույցում:
Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանում հեռարձակվող ռուսական պետական ալիքների: Նշվում է, որ այդ ալիքները թեև շարունակում են մնալ լայնորեն հասանելի, սակայն հայ լսարանի մեծամասնությունը նախընտրում է սպառել տեղական լրատվամիջոցների հեռարձակած լրատվությունը։ Միաժամանակ, նշվում է, որ «միջազգային նորությունների լուսաբանումն ավանդաբար հիմնված է ռուսական աղբյուրներից թարգմանությունների վրա, որոնք հաճախ արտահայտում են Կրեմլի շահերը»։
Հայաստանը նաև դասակարգվում է որպես «մասամբ կենսունակ» երկիր, ինչը նշանակում է, որ ՀՀ ԶԼՄ-ները տարածում են որակյալ տեղեկատվություն, խմբագրությունները հիմնականում անկախ են, տարածում են փաստերի վրա հիմնված և անվնաս տեղեկատվություն։ Այս դասակարգումը ենթադրում է նաև, որ մարդկանց մեծամասնությունն ունի միջոցներ և տեղեկատվության լայն շրջանակ մուտք գործելու կարողություն, թեև կան հասարակության հատվածներ, որոնք զրկված են այս հնարավորությունից և որ մարդկանց մեծամասնությունը ճանաչում և մերժում է ապատեղեկատվությունը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: