2024.10.09,

Նյուսրում

Եկամտի 6%-ի չափով տուգանք օնլայն մեդիայում խախտումների համար․ ֆրանսիայի փորձը

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հայաստանը ստանձնել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities MNRA) նախագահությունը, որը տեղի է ունեցել երևանյան հավաքի ժամանակ։ 

Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը այս հարթակին  միացել է 2021 թ․-ից։  

MNRA-ին անդամակցում են 25 պետություններ, այդ թվում Ֆրանսիան, Հունաստանը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան։ Հայաստանը միակ երկիրն է այս հարթակում, որը չունի ելք դեպի ծով։  

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ասում է, որ MNRA-ին Հայաստանի անդամակցությունը դիտարկվել է որպես բացառություն՝ «միջերկրածովյան երկրների հետ դարավոր կապեր» ունենալու և այս երկրներում հայկական համայնքերի առկայության շնորհիվ։  

«Մեր փաստարկները հաշվի առնելով՝ ընդգրկվեցինք այս հարթակի կազմ․ բացառություն է արվել մեզ ու Մոլդովային»,- բացատրում է Տ․ Հակոբյանը։  

Հարթակում միջերկրածովյան եվրոպական երկրներից բացի ներառված են արաբական և Միջին Արևելքի երկրները՝ Մարոկկոն, Թունիսը, Հորդանանը, Լիբանանը, Իսրայելը։   

Տիգրան Հակոբյանը նշում է, որ այս գործակցությունը կարող է օգնել մեղմել հակահայկական քարոզչությունը հատկապես իսլամական երկրներում։ Այս հարթակը հետևում է անդամ երկրների ոչ միայն հեռուստատեսությանն ու ռադիոյին, այլև՝ օնլայն լրատվամիջոցներին։  

Ֆրանսիայի «Արկոմ» կարգավորող մարմնի փոխնախագահ Ֆրեդերիկ Բոկոբզան նշում է, որ հիմնական խնդիրներն ու դժվարությունները, որոնք տեսնում են MNRA անդամները հետևյալն են․ կարգավորել թվային հարթակները, պաշտպանել մարդկանց սոցիալական մեդիայում առկա ապատեղեկատվությունից։  

Նա նշում է, որ իրենք մտահոգած են նաև ռադիոյի ապագայով, ռադիոյի առաջ ծառացած խնդիրներով, մտածում են տարբերակներ, թե ինչպես թվայնացնել ռադիոյի արխիվը։ Բնականաբար, չեն անտեսում նաև արհեստական բանականության դերը մեդիայի կյանքում և փորձում են հասկանալ, թե թե ինչպես ԱԲ հնարավորությունները ներմուծեն կարգավորման բնագավառ։  

Փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ փորձ ունեն այս երկրները օնլայն հարթակները կարգավորելիս և արդյոք Հայաստանը կարո՞ղ է դրանք որպես մոդել կիրառել առցանց մեդիայում։  

Ֆրեդերիկ Բոկոբզան այս առնչությամբ ասում է, որ MNRA-ում մեկ միասնական լուծում բոլոր երկրների համար չկա։ Նա բերում է Ֆրանսիայի օրինակը, նշելով, որ իրենք առաջնորդվում են թվային հարթակների մասին Եվրամիության համապատասխան կոնվենցիաներով, Եվրահանձնաժողովի ակտերով, որոնք կարգավորում են ատելության խոսքը, ապատեղեկատվության տարածումը առցանց մեդիայում, սոցիալական ցանցերում։  

«Ըստ այդ ակտերի մենք ունենք լիազորություն մշտադիտարկել օնլայն հարթակները, սանկցիաներ կիրառել, եթե կան խախտումներ։ Ակտերի համաձայն՝ մենք կարող ենք տուգանել լրատվամիջոցին կամ սոցալական մեդիա ալիքին եկամտի 6 տոկոսի չափով»,- նշում է նա։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *