2024.07.29,

Նյուսրում

Հանրային ռադիոյի նոր տնօրեն Արմեն Քոլոյանը  պատրաստ է համագործակցել մրցույթի մյուս մասնակիցների հետ 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արմեն Քոլոյանը։ Հանրային հեռարձակողի խորհրդի նիստին մասնակցած վեց անդամներից հինգը կողմ են քվեարկել նրա թեկնածությանը։  

Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար դիմած մյուս յոթ թեկնածուներից Նազելի Օհանյանը ստեցել է մեկ ձայն, մյուս մասնակիցները քվեարկության արդյունքում որևէ ձայն չեն ստացել։  

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, օրեր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ ունի հիմնավոր կասկած, թե ընտրությունների արդյունքն արդեն որոշված է և մրցույթում առաջադրված թեկնածուներից հաղթող է ճանաչվելու Արմեն Քոլոյանը։  

Այսօր մրցույթի ավարտից հետո նա հայտարարել է, որ պատրաստվում է դիմել դատարան և բողոքարկել մրցույթի արդյունքները։ 

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց, որևէ մեկնաբանություն տալ, միայն նշեց, որ վերջին օրերին մամուլում, սոցիալական ցանցերում Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի վերաբերյալ գեներացվող քննարկումները արհեստական են, մամուլի հետաքրքրասիրությունն էլ այդ թեմայի նկատմամբ՝ չհիմնավորված։ 

Անդրադառնալով այն պնդմանն էլ թե, հաղթող ճանաչված մասնակիցը ԱՄՆ քաղաքացի է` Արա Շիրինյանը նշեց, որ Արմեն Քլոյանը երկքաղաքացի է: 

Ազատություն ռադիկոյանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանը, որն այս պահին գտնվում է Չեխիայում, մեզ ուղարկված իր հաղորդագրության մեջ նշել է, որ մրցույթի մասնակիցներին համարում է իր գործընկերները, որոնք նախևառաջ մտահոգված են Հանրային ռադիոյի ճակատագրով, և հարգանքով է վերաբերվում մրցույթի արդյունքների վերաբերյալ նրանց արտահայտած կամ արտահայտելիք կարծիքներին: 

«Լրացուցիչ պարզաբանումներ և մեկնաբանություններ հնարավոր կլինեն միայն տեղում իրավիճակը մանրամասն վերլուծելուց հետո: Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի մասնակիցներին, հավատալով, որ նրանցից յուրաքանչյուրը ջանացել է ներկայացնել լավագույն հայեցակարգը: Համոզված եմ, որ նախագծերում կան օգտակար գաղափարներ, որոնք՝ հեղինակների համաձայնության պարագայում, կարող են քննարկվել և ընդգրկվել Հանրայինի աշխատանքային օրակարգում»,- գրել է Արմեն Քոլոյանը։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *