Ինչով փոխարինել Google Reader-ը

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հուլիսի 1-ը Google-ի ամենատարածված գործիքներից մեկի՝ Readеr-ի վերջին օր էր: Մի քանի ամիս շարունակ Google-ն իր օգտատերերին զգուշացնում էր, որ դադարեցնելու է իր այս ծառայության աշխատանքը եւ առաջարկում էր այլընտրանքներ որոնել:

Google Reader-ը ինտերնետային հազվագյուտ գործիքներից է, որ Հայաստանում լրագրողները քիչ թե շատ օգտագործում են: Այն իրոք հարմար է օգտագործել, երբ ստիպված ես օրվա մեջ հարյուրավոր ինտերնետային կայքեր կարդալ:

Բարեախտաբար Reader-ը rss հոսքերի հետ աշխատող միակ ծրագիրը չէ: Կան բազմաթիվ այլընտրանքներ:

Ֆունկցիոնալությամբ եւ տեսքով Google Reader-ին ամենամոտը, թերեւս, The Old Reader-ն է: Ծրագրավորող Արտակ Կոլյանը այս կայքից օգտվելու մի պարզ տեսանյութ է պատրաստել:


Reader-ի հաջորդ ամենատարածված այլընտրանքը Feedly-ին է: Այս կայքը հարմար է օգտագործման համար: Հեշտությամբ աշխատում է շարժական սարքերի՝ սմարթֆոնների, թաբլեթների հետ:

Իրականում այլընտրանքները շատ են: Դրանք կարելի է գտնել ուղղակի google-ում որոնում կատարելով եւ փորձարկելով:

Նրանք, ովքեր ուզում են ժամանակ խնայել, կարող են օգտվել Արտակ Կոլյանի «Կյանքը Google Reader-ից» հետո հոդվածից, որտեղ ավելի մանրամասն են նկարագրվում Reader-ի այլընտրանքները:

Ուղղակի հիշեք, որ Google-ն իր օգտատերերին մինչեւ հուլիսի 15-ն է ժամանակ տվել Google Takeout-ից  Reader-ի հոսքերը ներբեռնելու եւ այլ ծառայություն տեղափոխելու համար:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *