Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է փաստերի ստուգման լրագրության դասընթաց սկսնակների համար՝ իր media.am կայքի Ստուգված է բաժնի աշխատակազմը համալրելու հնարավորությամբ։
Դասընթացի մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով։ Դիմել կարող են ինչպես լրագրողներ, այնպես էլ ուսանողներ, հետազոտողներ, որոնք
- ծանոթ են հայաստանյան լրատվական, տնտեսական և քաղաքական դաշտին,
- կարևորում են փաստերը,
- ունեն հետազոտական/հետաքննական հմտություններ,
- գիտեն տեքստի հետ աշխատել
- հետևողական են և ուշադիր
- պատրաստ են սովորել։
Արդյունքում մասնակիցները
- կծանոթանան փաստերի ստուգման գործիքներին և մեխանիզմներին,
- կսովորեն պարզ ներկայացնել բարդ տեղեկությունը,
- կհանդիպեն տեղական և միջազգային լավագույն փորձագետներին,
- կստանան media.am կայքի փաստերի ստուգման թիմին միանալու հնարավորություն։
Դասընթացը տեղի կունենա 2022թ․ սեպտեմբերի 7-9-ը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակում (Երևան, Արշակունյաց պող. 3, 3-րդ հարկ):
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել և ուղարկել հետևյալ հայտադիմումը մինչև օգոստոսի 30-ը։
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։
Ընտրված դիմումատուների մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր է։ Դասընթացը անցկացման ժամերն են 11:00-ից 17:00-ն։
Դասընթացին մասնակցությունը անվճար է։ Մարզերից մասնակիցները կստանան կացության և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գեղամ Վարդանյանին՝ [email protected] էլ․փոստի հասցեով կամ 095 583608 հեռախոսահամարներով։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: