2013.02.13,

Նյուսրում

Մոբայլ հավելվածներ լրագրողների արդյունավետ աշխատանքի համար

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Սմարթֆոնների հայտնությունը հեշտացրել է լրագրողների աշխատանքը:

Ձայնագրիչ, տեսախցիկ եւ աշխատանքային այլ գործիքներ կրելու փոխարեն այժմ լրագրողները կարող են ունենալ միայն սմարթֆոն՝ զինված իրենց աշխատանքի համար անհրաժեշտ մոբայլ հավելվածներով:

Հատկապես ո՞ր մոբայլ հավելվածներն են օգտակար լրագրողներին: Օգտակար հավելվածների իրենց թոփ հնգյակն առաջարկում են ցանցառները:

Արթուր Պապյան (@ditord)

  • Twitter կամ Twitter-ի որեւէ տարբերակ, օրինակ, HootSuite Android/ Hootsuite iOS
    HootSuite շատ հարմար հավելված է, որը մի տեղում հավաքում է Twitter-ի եւ Facebook-ի տեղեկատվությունը:
    Այս հավելվածը թույլ է տալիս լուրերին հետեւել, տեսնել, թե ինչով են զբաղված մրցակիցները:
    Twitter-ն ու Google reader-ն այն ծրագրերն են, որոնք թույլ են տալիս անընդհատ ձեռքը զարկերակին պահել:
    Twitter Android-ի համար/ Twitter iOS-ի համար
  • Sound Cloud եւ Call Recorder
    Այս հավելվածները լրագրողի բուն աշխատանքին՝ ձայնագրելուն աջակցող գործիքներ են:
    Call Recorder-ը ավտոմատ ձայնագրում է մուտքային եւ ելքային հեռախոսազանգերը:
    Զանգում եք եւ փաստերը միանգամից ձեր ձեռքի տակ են:
    Sound Cloud Andorid-ի համար/ Sound Cloud iOS-ի համար
    Call Recorder Android-ի համար/ Call Recorder iOS-ի համար
     
  • Evernote
    Այս հավելվածը միանգամից թույլ է տալիս գրել եւ գրվածը սինխրոնիզացնել աշխատանքային համակարգչի հետ, ինչպես նաեւ ինտերնետում կարեւոր տեքստեր, ձայնագրություններ եւ հղումներ պահել:
    Evernote Android-ի համար/ Evernote iOS-ի համար
  • Dropbox
    Շատ օգտակար է այս հավելվածը, որովհետեւ կարելի է Dropbox ունենալ աշխատանքային համակարգչում եւ հեռախոսի428 մեջ ու բոլոր ֆայլերը միանգամից սինխրոնիզացնել:
    Dropbox Andorid-ի համար/ Dropbox iOS-ի համար

Գեղամ Վարդանյան (@reporter_arm)

  • Instagram
    Instagram-ը ֆոտոներ անելու եւ արագ տարածելու ծրագիր է, շատ հարմար հավելված է ընթացիկ իրադարձությունները լուսաբանելու համար:
    Instagram Andorid-ի համար/ Instagram iOS-ի համար
  • Evernote
    Լրագրողը, ով սմարթֆոնն օգտագործում է ըստ նպատակի, ցանկալի է, որ օգտվի նաեւ այս հավելվածից, որը թույլ է տալիս «հիշել ինտերնետը»:
    Evernote Android-ի համար/ Evernote iOS-ի համար

429Սամվել Մարտիրոսյան (@Kornelij)

  • Evernote
    Այս հավելվածը թույլ է տալիս հեռախոսն օգտագործել որպես շատ լայն հնարավորություններով նոթատետր, որի միջոցով կարելի է գրել, ձայնագրել, նկարներ տեղադրել եւ այլն:
    Evernote Android-ի համար/ Evernote iOS-ի համար
  • Qik, Bambuser
    Այս հավելվածները ուղիղ հեռարձակում ապահովող ծրագրեր են, որոնք թույլ են տալիս հեռախոսը վերածել հեռարձակող կայանի:
    Qik Andorid-ի համար/ Qik iOS-ի համար
    Bambuser Andorid-ի համար/ Bambuser iOS-ի համար

Արփինե Գրիգորյան (@arpik)

  • Twitter, Facebook
    Լուրեր հավաքելու համար անհրաժեշտ է ունենալ սոցիալական ցանցերի հավելվածները: Հատկապես Twitter-ը շատ հարմար է, որովհետեւ այնտեղ տեղադրված հաղորդագրությունները կարճ են, եւ լուրերը շատ արագ են տարածվում:
    Twitter Android-ի համար/ Twitter iOS-ի համար
    Facebook Andorid-ի համար/ Facebook iOS-ի համար
  • Evernote
    Կարծում եմ՝ անպայման է ունենալ նոթեր գրելու հավելված: Այս հավելվածը շատ հարմար է, ունի համակարգչային տարբերակ, որը սինխորնիզացվում է բջջային տարբերակի հետ: Կարելի է տարբեր հղումներ հավաքել, նոթեր գրել, նկարներ ավելացնել: Շատ օգտակար ֆունկցիաներ ունի:
    Evernote Android-ի համար/ Evernote iOS-ի համար
  • Dropbox
    Ֆայլերը տարածելու, դրանք տարբեր տեղերից խմբագրելու համար հարկավոր է ունենալ այս հավելվածի բջջային տարբերակը: Կարելի է պետքական ֆայլերը պահել այս ծրագրում եւ ցանկացած պահին մուտք ունենալ:
    Dropbox Andorid-ի համար/ Dropbox iOS-ի համար
  • Google Docs (Google Drive)
    Այս հավելվածը շատ հարմար է հատկապես, երբ մի քանի հոգի է աշխատում տեքստի վրա: Կարելի է եւ՛ հեռախոսից430 խմբագրել, եւ՛ համակարգչից:
    Google Drive Andorid-ի համար/ Google Drive iOS-ի համար
  • Qik
    Կարծում եմ՝ վիդեոսթրիմինգի հավելվածը շատ օգտակար կարող է լինել լրագրողների համար, այն թույլ է տալիս ցանկացած վայրից վիդեո հեռարձակում ապահովել:
    Qik Andorid-ի համար/ Qik iOS-ի համար
     

Միքայել Ղազարյան (@mkdotam)

  • Evernote
    Այս հավելվածը նոթեր գրառելու համար, որովհետեւ այն սինխրոնիզացվում է սմարթֆոնի եւ դեսքթոփի հետ:
    Evernote-ի միջոցով կարելի է նաեւ աուդիո նոթեր անել էքստրեմալ իրավիճակներում, այն ավտոմատ կվերբեռնվի ինտերնետում, եւ նույնիսկ եթե հեռախոսը խլեն լրագրողի ձեռքից, այդ ձայնագրությունը կպահպանվի եւ կարելի կլինի օգտագործել :
    Evernote Android-ի համար/ Evernote iOS-ի համար
  • Tweet analysis
    Այս հավելվածը հարմար գործիք է hashtag-երի եւ օգտատերերի միջոցով Twitter-ը վերլուծելու համար:
    Tweet analysis Andorid-ի համար/ Tweet analysis iOS-ի համար 
  • WordPress
    Այս հավելվածը հարմար է բլոգն անմիջապես սմարթֆոնից ղեկավարելու, թարմացնելու համար: 
    WordPress Andorid-ի համար/WordPress iOS-ի համար
  • Dropbox
    Այս հավելվածը ֆայլերը սմարթֆոնի եւ դեսքթոփի հետ սինխրոնիզացնելու եւ տարածելու համար է: 
    Dropbox Andorid-ի համար/ Dropbox iOS-ի համար

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *