2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մարզային հեռուստաընկերությունների համար եթերաժամանակ վաճառելու լավ առիթ էին։ Այստեղ մեկի րոպեի գինը տատանվել է 1800 դրամից մինչև 25 000 դրամի սահմաններում։
ԿԸՀ կուսակցութունների ներկայացրած հայտարարագրերից պարզ է դառնում, որ թե՛ ֆինանսական ռեսուրսներով աչքի ընկած, թե՛ համեստ միջոցներով քաղաքական ուժերը ընտրողների հետ շփվելու համար կարևորել են մարզային հեռուստաեթերը։
Ընդ որում, որոշ կուսակցություններ ընտրել են կոնկրետ մարզի հեռուսաընկերություններ կամ հեռուստաընկերություն։
Մարզայիններում շատ երեթաժամանակ են գնել «Պատիվ ունեմ»-ը, «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը», նրանք կնքել են միջինը 2-ից մինչև 5 մլն դրամ արժեցող պայմանագրեր։ 5 մլն դրամից թանկ պայմանագրեր կնքել է ՔՊ-ն Լոռու Ֆորտունա հեռուստաընկերության հետ։
Մարզային հեռուստաընկերություններից ամենաշատ գումարը ընտրական քարոզարշավին աշխատել են Ֆորտունան և Ցայգը՝ մոտ 27 մլն դրամ։
Մարզայիններին համեմատաբար քիչ է վճարել Բարգավաճ Հայաստանը: ՀԱԿ-ը մարզային եթեր գրեթե չի գնել։
Տավուշ և Գեղամա հեռուստաընկերությունները վաստակել էն գրեթե նույնքան՝ մոտ 10․5 մլն դրամ։ Մյուսների համեմատ քիչ են գումար են ստացել Լոռի և Զանգեզուր հեռուստաընկերությունները՝ համապատասխաբար մոտ 4 և 5 մլն դրամ։ Ամենաքիչը Լոռու Միգի և Կոտայք հեռուստաընկերությունների եկամուտն է՝ մոտ 2 մլն 900 հազար և 2 մլն 500 հազար դրամ։
Ընդհանուր առմամբ, այս ընտրություններին մարզային հեռուստաընկերություններից բյուջեն հարստացել է շուրջ 90 մլն դրամով։ Համեմատության համար նշենք, որ հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերություններն նույն ժամանակաշրջանում ստացել են մոտ 395 մլն դրամ։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: