2021.06.23,

Նյուսրում

Ամենաշատ եթերաժամանակը գնել է «Հայաստան» դաշինքը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հեռուստատեսությամբ երերաժամանակ ունենալը կենսական կարիք է ընտրություններին մասնացկող քաղաքական ուժերից շատերի համար։ Ինչպես նախկինում, այնպես էլ 2021-ի ընտրություններին առաջադրված ուժերն օգտվել են Հանրային հեռուստատեսության անվճար եթերից։ Մեծ մասը նաև վճարել է այս հեռուստատեսության միջոցով ընտրողի հետ հաղորդակցվելու համար։

Հանրային հեռարձակողը նախընտրական քարոզարշավի համար ցածր գին է սահմանել «հավասար և մրցակցային միջավայր ստեղծելու համար»: Րոպեի գինը կազմել է 45 հազար դրամ։ Համեմատության համար նշենք, որ Արմենիա և Շանթ հեռուստաընկերություններում րոպեն գնահատվել է 100 հազար դրամ։

Հանրայինում հավասար եթերաժամանակ են գնել միանգամից մի քանի քաղաքական ուժ. «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը, Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը, «Լուսավոր Հայաստանը» գնել են յուրաքանչյուրը մոտ 39 րոպե։ 

36 րոպե գնել է «Հանրապետություն» կուսակցությունը, 35-ական րոպե գնել են ԲՀԿ-ն, «Մեր տունը Հայաստանն է»  կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը։ ՀԱԿ-ը գնել է 28 րոպե։ Ինը քաղաքական ուժեր ընդհանրապես չեն վճարել Հանրայինի եթերի համար, իսկ որոշներն էլ շատ չնչին՝ գնելով անգամ մեկ րոպե («Ինքնիշխան Հայաստան», «Արդար Հայաստան»): Սրանք հիմնականում այն ուժերն են, որոնք հեռուստաեթեր գումարներ չեն ուղղել կամ քարոզարշավի կազմակերպման այլընտրանք են ունեցել։

Արմենիայում ամենաշատ եթերաժամանակը գնել է «Հայաստան» դաշինքը (159րոպե), այնուհետև «Պատիվ ունեմ»-ը (141րոպե), երրորդ տեղում ՔՊ-ն է (113րոպե)։

Շանթում «Պատիվ ունեմ» դաշինքը ծախսել է այնքան, ինչքան Արմենիայի եթերում։ Այս հեռուստաընկերությունում ամենաշատ եթերաժամանակը գնել է «Հայաստան»  դաշինքը մոտ 266 րոպե։ Շանթում ՔՊ-ն գնել է մոտ 134 րոպե, ՀԱԿ-ը 98 րոպե։

ԲՀԿ-ն Արմենիայում և Շանթում համեմատաբար քիչ տևողությամբ եթերաժամանակ գնել՝ մոտ 30 րոպե յուրաքանչյուրում։

ԲՀԿ-ն ամենաշատ եթերաժամանակը գնել է Կենտրոն հեռուստաընկերությունում՝ մոտ 116 րոպե։ Այստեղ 118 րոպե ժամանակ է գնել «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ»-ը՝ 98, «Լուսավոր Հայաստանը»՝ 78։ Մնացած քաղաքական ուժերը Կենտրոն հեռուստաընկերությունից եթերաժամանակ իրենց քարոզչության համար չեն գնել։

Ա-թիվիի հիմնական եթերաժամանակը են գնել «Հայաստան» դաշինքն ու ՔՊ-ն՝ համապատասխանաբար 158 և 127 րոպեներ։

Երկիր մեդիայում հավասար րոպեներ են գնել ԲՀԿ-ն, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ»ը, գնել են մոտ 95 րոպե։ 85 րոպե էլ գնել է ՔՊ-ն, 78՝ «Լուսավոր Հայաստանը», 30 րոպե՝ ՀԱԿ-ը։

Ֆրի նյուզը շատ եթերաժամանակ վաճառած հեռուստաընկերություններից է, որի եթերի համար մրցակցել եմ ՔՊ-ն և «Հայաստան»,  դաշինքը յուրաքանչյուրը մոտավորապես գնել է 250-ական րոպե, մոտ 100 րոպե էլ գնել է ԲՀԿ-ն։

Արմնյուզից ամենաշատ եթերը գնել է «Պատիվ ունեմ»-ը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը՝ համապատասխանաբար 242, 240, 236 րոպեներ։

Համեմատաբար քիչ ժամանակ է վաճառել 5-րդ ալիքը՝ 47 րոպե գնել է «Հայաստան» դաշինքը, 45 րոպե ԲՀԿ-ն, 48 րոպե «Մեր տունը Հայաստանն է», 47 «Պատիվ ունեմ»-ը, 44 րոպե՝ ՔՊ-ն։

Նոր Հայաստան հեռուստաընկերությունից ամենաշատ եթերաժամանակը գնել է ՔՊ-ն՝ մոտ 158 րոպե, 117 էլ գնել է ԲՀԿ-ն։ Դար 21-ի դեպքում ևս պատկերը նույն է, ամենաշատ ժամանակը վաճառվել է ՔՊ-ին և ԲՀԿ-ին, համապատասխանաբար 193 և 117 րոպե։

Ընդհանուր առմամբ, ամենաշատ եթերաժամանակը գնել է «Հայաստան» դաշինքը, երկրորդ տեղում ՔՊ-ն է, երրորդում «Պատիվ ունեմ»-ը։ Նախկին ընտրությունների ժամանակ եթերում ակտիվ քաղաքական ուժերից ԲՀԿ-ն այս ընտրություններին «խնայել է» ֆինանսական ռեսուրսները, փոխարենն ակտիվ էին «Լուսավոր Հայաստան» և «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունները։

Առաջիկայում Media.am-ը կամոփոխի նաև թե քաղաքական գովազդի համար ինչքան գումար են ծախսել քաղաքական ուժերը և այդ ֆինանսներն ինչպես են բաշխվել ըստ հեռուստաընկերությունների։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *