Դեկտեմբերի սկզբին ամերիկյան վեբ մեդիան հարստացավ մի նոր ամսագրով՝ Symbolia անվամբ: Ամսագիրը բացառապես լրագրողական է հազվադեպ հանդիպող լրագրողական ժանրով՝ Bande dessinée, այսինքն, նկարազարդված ժապավեն: BD-ն սադրիչ ռեպորտաժի և լավ մշակված նկարազարդման համադրությունն է, որտեղ լրագրողն իր ասելիքը ներկայացնում է հաջորդական նկարների միջոցով մեկնաբանված՝ կոմիքսներով:
Առաջին համարի համառոտ ակնարկում, որը վերնագրվել է «Ինչպես ենք մենք գոյատևում», ներկայացված են նկարազարդված ռեպորտաժներ՝ Կոնգո գետի ձկնատեսակների մասին, թեքվածք իրաքյան Քուրդիստանում և աֆրիկյան մի ռոք խմբի դիմանկարը:
Symbolia-ի հրատարակումը նախաձեռնել է Էրին Փոլգրինը, ֆինանսավորել են International Women’s Media Foundation-ը և La Fondation McCornic հասարակական կազմակերպությունները՝ նպատակ ունենալով խթանել մեդիայում նոր ուղղությունների զարգացումը: «Լավ արված նկարազարդումը վաղվա լրագրության հզոր ձևերից մեկն է»,-Ֆրանսպրեսին տված հարցազրույզում այսպես է BD-ն մեկնաբանել նախագծի հիմնադիրներից Էրին Պոլգրինը: Նրա կարծիքով BD-ն ոչ միայն յուրօրինակ փորձ է, այլև օգտակար գաղափար մարդկանց միմյանց հետ ծանոթացնելու համար: Նախագծի հեղինակներն այս ժանրը համարում են նոր սերնդի տեղեկատվություն մատուցելու միջոց: Լրագրության այս ժանրն ունի նաև մուլտ ժուռնալիզմ, քանի որ նրանում կիրառվում է նաև մուլտիպլիկացիան: Դրա վառ օրինակ է համարվում հայտնի «Տենտենի և Միլուի արկածները»(TinTin) մուլտֆիլմը, որի սցենարը գրված է բացառապես BD-ի ժանրով:
BD-ն ունի երեք սկզբնաղբյուր. առաջինը դա մամուլի մատիտանկարն է, որն այնքան հին է որքան մամուլն ինքը, երկրորդը՝ժապավենը, որն ուղեկցում է մամուլին լուսանկարչության ստեղծման ժամանակներից և երրորդը՝ պղպջակի մեջ առնված ճշմարտությունը, որը պաշտոնապես ծնունդ է առել ԱՄՆ-ում 1896թ.՝ New York Journal-ում:
BD-ն իր բնույթով պատմողական ժանր է, նրա ակունքները հասնում են մարդկության պատմության խորքերը: Այս ժանրի նախապատմական դրսևորումներն առկա են եղել թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան, և թե՛ արևելյան ժողովուրդների մշակույթում, ուստի այն անվանվում է նաև իններորդ արվեստ: Դրանք արտահայտվել են կերամիկական իրերի, գորգերի, աշտարակների կամ տաճարների սյուներին դրվագված պատերազմի, կրոնական կամ առօրյա կյանքի տեսարանների մասին պատմող աշխատանքներում: Սրանք ևս համարվում են նկարազարդված ժապավենի նախատիպեր:
Տարբեր ժամանակներում հրատարակվել են թերթեր այդ ժանրով`Petit Français illustré, Petit Vingtième, Le Journal de Tintin et Kufje և այլն: Այսօր նկարազարդված ժապավենի լայն մեկնաբանողներ են համարվում Ճապոնիան և Կորեան:
Symbolia-ն հրատարակվելու է երկու ամիսը մեկ անգամ, տարեկան՝ 6 համար: Յուրաքանչյուր համարը կարժենա 2,29 դոլլար, իսկ տարեկան 11,99 դոլլար: Ռեպորտաժները ներկայացված են միմյանց հաջորդող շարժանկարների տեսքով, որոնք ունեն նաև ձայնային մեկնաբանություն: Ամսագիրը կարելի է ստանալ նաև PDF ծրագրի միջոցով:
Պատրաստեց՝ Մետաքսե Պետրոսյանը
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: