2020.08.14,

Նյուսրում

Աջակցություն ու հիացմունք՝ Բելառուսում լրագրողների աշխատանքին

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններից հետո երկիրը չի հանդարտվում։ Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում մարդիկ դուրս են եկել փողոց և իրենց բողոքն են արտահայտում ընտրությունների գրանցված արդյունքների դեմ, համաձայն որոնց 1994 թվականից երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է իր պաշտոնում։

Ընտրություններին մասնակցած թեկնածուները չեն ընդունում քվեարկության արդյունքները: Լուկաշենկոյի իշխանությունը, բիրտ ուժ կիրառելով, ցրում է փողոց դուրս եկած մարդկանց։ Միայն պաշտոնապես այս օրերին հիվանդանոց է դիմել ավելի քան 250 մարդ։ Օգոստոսի 13-ի տվյալներով ձերբակալվել է ավելի քան 6 հազար մարդ:

Կան բազմաթիվ վկայություններ ձերբակալվածներին դաժան ծեծի ենթարկելու ու նվաստացումների ենթարկելու մասին։

Բելառուսում աշխատող լրագրողներն իրենց անմիջական վտանգի են ենթարկում։  Օգոստոսի 13-ի դրությամբ՝ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով Բելառուսում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է առնվազն 55 լրագրող:

Ֆրիլանս լրագրողներին աջակցող Rory Peck կազմակերպության տվյալներով 25 լրագրող անազատության մեջ սպասում է դատարանի որոշմանը, 17 լրագրող բռնության է ենթարկվել, բելառուսցի ոստիկանները կոտրել են կամ բռնագրավել են 10 տեսանկարահանման սարք ու հիշողության քարտ։

Հայաաստանի, Վրաստանի, Լատվիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Շվեդիայի լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ Բելառուսում լրագրողների նկատմամբ աննախադեպ ճնշումները դատապարտելու վերաբերյալ։

«Կալանավորումը, դաժան ծեծը, բելառուս և արտասահմանցի լրագրողների սարքավորումներին վնաս հասցնելը, ինտերնետ անջատելը և բազմաթիվ այլ իրավունքների կոպիտ խախտումները պետք է դադարեցվեն, հետաքնվեն, իսկ դրանք իրականացնողները խստագույն պատիժ կրեն:»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրած լրագրողական կազմակերպությունները նշում են․ «Մենք մեր աջակցությունն ու հիացմունքն ենք հայտնում առ այն, թե ինչպես են մեր բելառուսցի գործընկերները բռնության ու անվտանգ պայմանների բացակայության իրավիճակում շարունակում լուսաբանել երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Մենք ձեր հրապարակումներն օգտագործում ենք տեղեկանալու համար, թե ինչ է կտարվում Բելառուսում և շնորհակալ ենք ձեզ դրա համար»։

Բելառուսում իրադարձությունների հետևելու համար կազմակերպությունները առաջարկում են վստահելի լրատվամիջոցների ցանկ, որը շարունակվելու է թարմացվել։  

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *