Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է 2020թ-ի առաջին եռամսյակի ամենադիտված հեռուստատեսային հաղորդումների վարկանիշները:
Լրատվական հաղորդումների ցանկը գլխավորում է Արմենիա TV-ի «Ժամը» լրատվականը, երկրորդ տեղում Շանթի «Հորիզոն»-ն է, երրորդում՝ Հանրայինի «Լուրերը»:
Կենտրոն հեռուստաընկերության և Երկիր մեդիայի լրատվականները 7-րդ և 8-րդ տեղերում են, նրանցից առաջ են ATV-ի, Հ2-ի լրատվական թողարկումները:
Պաշտոնական լրահոսն ամենաշատը դիտվել է Շանթի եթերում: Հեռուստադիտողներին հետաքրքրել է ԱԺ արտահերթ նիստը, Կառավարության արտահերթ նիստը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում:
Թոք-շոու, քաղաքական հաղորդումներով առաջատարը Հանրային հեռուստաընկերությունն է, լավագույն հնգյակում չորս հաղորդում ունի: «Հանրային քննարկում»-ն ամենաշատ դիտված հաղորդումն է, որին զիջում է ATV-ի «Կիսաբաց լուսամուտները»։
Լավագույն Թոք-շոու, քաղաքական հաղորդումների ցանկում Հանրայինից հետո հաղորդումների քանակով Armnews-ն է, ունի երեք նման հաղորդում:
Վավերագրական ֆիլմերով ևս Հանրայինն առաջատար է: Ցանկում տեղ են գտել նաև Կենտրոն և Արմենիա հեռուստաընկերությունների ֆիլմերը:
Դիտողականությամբ բազմազան է հատկապես սպորտային բովանդակությունը: Կենտրոն, Հանրային, Արմենիա, Շանթ հեռուստաընկերություններն անցած երեք ամիսներին լսարանին մատուցել են մրցունակ սպորտային հաղորդումներ:
Ամենադիտված գեղարվեստական ֆիլմերը ցուցադրել է Արմենիա հեռուստաընկերությունը։ Հանրայնի ֆիլմերն ավելի քիչ ունեն դիտողականություն են ունեցել:
Սերիալներով ինչպես նախկինում, այնպես էլ հիմա միմյանց հետ մրցակցում են Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունները։ Առաջատարը Արմենիան է՝ «Անհասցե ծնվածներ» և «Շիրազի վարդ» տեղական արտադրության սերիալներով:
Ժամանցային հաղորդումների առաջատարը Արմենիայի «Հարս չկան» է, որին զիջում է Շանթի «Women’s club»-ը։ Հումորային, ժամանցային ամենաշատ բովանդակությունն Արմենիային է:
Նույնը նաև երաժշտական-ժամանցային անվանակարգում: Այստեղ ևս Արմենիայի հիմնական մրցակիցը Շանթն է:
«Մամայի եփածն ուրիշն է» հաղորդումն ամենաշատ դիված խոհանոցային հողորդումն է, որին զիջում է Արմենիան՝ «Աշխարհի համերով», Հանրայինը «Պատրաստենք միասին» հաղորդումներով:
Մանկական բովանդակության առաջատարը Հանրայինն է, քանի որ եթերում շատ են հետաքրքիր և հայերեն թարգմանությամբ մուլտֆիլմները։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: