Բուլիինգը որևէ մեկի կողմից մեկ այլ անձի նկատմամբ շարունակաբար հոգեբանական կամ ֆիզիկական հալածանքն է։ Այս խնդրին հիմնականում բախվում են դպրոցահասակ երեխաները։ Դպրոցական միջանցնքներից կամ շենքերի բակերից, սակայն, բուլիինգն այժմ տեղափոխվել է նաև համացանց՝ մասնավորապես սոցիալական ցանցեր։ Առցանց հալածանքը կոչվում է կիբերբուլիինգ։ Բակային բուլիինգից կիբերբուլինգը տարբերվում է նրանով, որ այն երեխային կարող է վնասել ամենուր, օրվա ցանկացած պահի։ Հայտնվելով համացանցում՝ հանրային հասանելիություն ունեցող ինֆորմացիան կարող է հետապնդել երեխային նրա ողջ կյանքի ընթացքում։ Համաշխարհային վիճակագրությունները փաստում են, որ երեխաների մոտ 30 տոկոսը համացանցում վիավորական հաղորդագրություններ է ստանում անծանոթներից։ Խնդրին առերեսվում են նաև հայաստանցի երեխաները։
«Էնցիկլոմեդիայի» այս էպզիոդում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանի հետ զրուցել ենք կիբերբուլիինգի կանխման եղանակների և դրա կարևորության մասին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Էդուրադ Իսրայելյանն էլ պատմում է կիբերբուլիինգի զոհ դարձած երեխաների համար կազմակերպվող խորհրդատվության մասին։
Օգտակար հղումներ՝
ՄԻՊ գրասենյակի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի խորհրդատվության և բողոքների ներկայացման կայքէջը
«Գոյատևել թվային աշխարհում», նկարազարդված խորհուրդներ երեխաների առցանց անվտանգության ապահովման համար
«ՏՏ անվտանգություն «թեյկնիկների» համար» ուղեցույց
Հրապարակումներ ՅՈՒՆԻՍԵՖ-ից
Արեն Մելիքյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: