Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը «Արմենիա» հեռուստաընկերությունը սերիալի տեսարանի համար տուգանելու նախադեպը համարում է տարօրինակ։ Նա ասում է, որ երբ ցույց են տալիս մի բան, որը երեք հարյուր սերիայի ընթացքում սղոցում է մարդկանց ուղեղը, բայց խախտում է համարվում ընդամենը մեկ տեսարանը։
Նրա կարծիքով՝ կարևոր դեր ունի Հանրայինը, որը որակի նշաձող սահմանող է նաև սերիալներում։
«Մասնավոր ալիքը նպատակ ունի առավելագույն էժան արտադրանք նկարահանել, իսկ երբ Հանրայինը առաջարկում է ավելի որակյալ սերիալ, մասնավորները մի քանի տարվա ընթացքում ուզած թե չուզած ստիպված բարձրացնելու են իր մակարդակը»,- ասում է նա։
Դարակում
Սալման Ռուշդին իմ սիրելի գրողների շարքում է։ Վիպասանի «Անցիր այս գիծը» (Step Across This Line) գիրքը նրա տարբեր տարիների հոդվածների ու ելույթների հավաքածուն է։ Ռուշդին փայլուն հրապարակախոս է։ Գրքի հիմնական թեմաներն են ռոք երաժշտությունը, քաղաքականությունը, ֆուտբոլը ու ամենակարևորը՝ արտահայտվելու ու մտքի ազատությունը։
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: