Գրադարանում. Արփինե Գալֆայան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

«Հիմա այնպիսի իրավիճակ է, երբ հնարավոր չէ լռել Ամուլսարի մասին: Հիմնականում բոլոր լրատվամիջոցները ուզում են դրա մասին խոսել, պարզապես դա անում են տարբեր ձևով»,- ասում է Հայկական բնապահպանական ճակատի անդամ Արփինե Գալֆայանը:

Նրա կարծիքով՝ թեև բնապահպաններն ունեն իրենց դաշնակից լրատվական հարթակները, սակայն դրանք ազդեցիկության առումով զիջում են խոշոր գումարով տարվող կորպորացիաների մեդիա արշավներին և վարչական ռեսուրսներին տիրապետող իշխանական տեսակետին:

Արփինեն առաջարկում է Հանրայինով սկսել քննարկումների շարք, քանի որ քիչ լրատվական հարթակներ կան, որոնք օգնում են մարդկանց խորությամբ հասկանալ իրական խնդիրներն ու սեփական կարծիք ձևավորել:

«Մենք կազմել ենք լրատվամիջոցների ցանկ, որոնք միշտ հանդես են գալիս Լիդիան ընկերության կորպորատիվ շահերից: Դրանց հարցազրույցներ չենք տալիս»,- ասում է նա:

Արփինեն իր փորձով է հասկացել, որ լավ է բոյկոտել այդ լրատվամիջոցները, քանի որ միևնույն է նրանք այնպես են կառուցում նյութերն ու փոխում համատեքստը, որ առաջնային է դառնում հանքարդյունաբերողի, այլ ոչ թե բնապահպանների կարծիքը:

Դարակում

Բնապահպանական թեման էմոցիոնալ տեսակետից ընկալելու լավագույն ֆիլմը իմ կարծիքով՝ Ջեյմս Քեմերոնի Ավատարն է։ Ֆանտաստիկայի ժանրով դասական պատմություն, չքնաղ բնություն, սեր ու կիրք, կորպորացիաների դեմ պատերազմ ու երջանիկ ավարտ։ Տասը տարի առաջ նկարահանված այս ֆիլմը շատերը հասցրել են մոռանալ ու Հայաստանում այն վերադիտելու իսկական ժամանակ է։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *