Կապանի «Սոսի» եւ Գորիսի «Լաստ» հեռուստաընկերությունները խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում քաղաքական գովազդ չեն հեռարձակի:
Մինչեւ մարտի 5-ը հեռուստաընկերությունները պետք է հրապարակեին խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքական գովազդի համար իրենց կողմից սահմանած սակագները: Գորիսի եւ Կապանի հեռուստաընկերությունները սակագներ չեն սահմանել, քանի որ որոշել են չմասնակցել առաջիկա ընտրությոնների քարոզարշավին:
Գորիսում հեռարձակվող «Լաստ Թիվի» հեռուստաընկերության տնօրեն Ալվարդ Մեսրոպյանն ասաց, որ իրենք հրաժարվել են քաղաքական գովազդից «զուտ տեխնիկական հնարավորությունների բացակայության պատճառով»:
Կապանի «Սոսի» հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանն ասում է, որ քաղաքական գովազդից հրաժարվել են, քանի որ «սակագինը բավականին ցածր է եւ ոչ այնքան ձեռնտու»:
«Ներկայումս քաղաքական գովազդի արժեքը չպետք է գերազանցի նախորդ 6 ամիսների կոմերցիոն գովազդի միջին գինը: Նախկինում այդ սահմանափակումը չկար եւ տվյալ պահին ուսումնասիրելով շուկան գին էինք որոշում տվյալ ժամանակահատվածի համար եւ այդ գինը սովորաբար 2-3 անգամ գերազանցում էր կոմերցիոն գովազդի գինը: Հիմա կոմերցիոնից ավելի բարձր գին չենք կարող սահմանել եւ մեզ ձեռնտու չէ»,- ասում է «Սոսիի» տնօրենը:
Մերի Սողոմոնյան, Կապան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: