«Հետք»-ի լրագրող Սամսոն Մարտիրոսյանը հունիսի 20 և 21-ին, լայվ հեռարձակմամբ պատմում էր Թբիլիսիի բողոքի ցույցերի առաջին օրերի մասին:
Նա պատմում է, որ ոչ ոք չէր կանխատեսում, որ ցույցերն այդպիսի շարունակություն կունենան և այդ պատճառով պատրաստված չէին ոչ տեխնիկապես, ոչ հոգեբանորեն:
«Ռետինե մահակներից ու արցունքաբեր գազից տուժել էին նաև լրագրողները: Բայց վրացի լրագրողները լավ էին աշխատում՝ հարմարվելով իրավիճակին ու զգալով պատասխանատվություն»,- ասում է նա:
Հատուկ գնալը հարևան պետություն՝ արագ զարգացող իրադարձություն լուսաբանելու համար, այդքան էլ ընդունված պարկտիկա չէ Հայաստանում:
«Երևի քաղաքական որոշում է պետք», – ասում է Սամսոնը:
Դարակում
Հունիսի 28-29-ին տեղի կունենա Թվապատում մեդիա կոնֆերանսը։ Այս տարվա կարգախոսն է՝ ոգեշնչել, ներգրավել, միավորել։
11 միջազգային և 4 հայաստանցի բանախոս, երիտասարդ ու հաջողակ յություբերներ։ Բանախոսություններ, քննարկումներ և վարպետանոցներ։ Լրագրողների իսկական մեդիա հավաք։
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: