«Ճշտի չափիչներ»․ հեշտ տարածվող, արագ ընկալվող

Poynter լրագրության ինստիտուտը հավաքել է փաստերի ստուգման տարբեր հարթակների կողմից հաճախ կիրառվող գնահատման սանդղակները, որոնք հեշտ են տարածվում սոցցանցերում և թույլ են տալիս արագ պատկերացում կազմել նյութի իսկության մասին։ Poynter-ի թույլտվությամբ Media.am-ը ներկայացնում է հոդվածը հայերեն։

Բոլորը չէ, որ կկարդան փաստերը ստուգող հոդվածն ամբողջությամբ։ Շատերը կնայեն միայն գրաֆիկական պատկերը, որը ցույց է տալիս լուրը ճի՞շտ է, թե՞ սուտ։

Հենց այս միտքն է բազմաթիվ գնահատման սանդղակների հիմքում, որոնք, թերևս, քաղաքական փաստերի ստուգման ամենադասական ձևաչափն են։ Այսպիսի սանդղակները պարզ տեսական կերպով ներկայացնում են որևէ պնդման իսկությունը, միևնույն ժամանակ օգնելով փաստեր ստուգողներին չափել, թե ինչ հաճախականությամբ են փաստեր հորինում տարբեր քաղաքական գործիչները։  

Առաջին գնահատման համակարգը՝ Truth-O-Meter-ը առաջարկել է Poynter-ին պատկանող PolitiFact կայքը 2007 թվականին։

Բայց PolitiFact-ը միակ փաստերի ստուգման նախագիծը չէ, որ կիրառում է գնահատման սանդղակ։

Օրինակ, Washington Post-ի Fact Checker-ը հայտնի է իր Պինոկիոյի, իսկ Animal Político կայքը՝ El Sabueso խուզարկու շան սանդղակով։ Այլ հարթակներ աշխարհի տարբեր երկրներում օգտագործում են PolitiFact գնահատման սանդղակի նման համակարգեր։ Այսպիսի սանդղակների հայտնի ու կիրառելի լինելու պատճառը ակնհայտ է․ դրանցով հեշտությամբ կարելի է կիսվել սոցցանցերում, բացի այդ, դրանք ընթերցողին հնարավորություն են տալիս արագ ըմբռնել նյութը և հեշտ ձև են փաստերի ստուգման նախագիծը բրենդավորելու համար։ Սանդղակները թույլ են տալիս նաև «սև ու սպիտակ» չլինել, ունենոլով «կիսաճշմարիտ», «հիմնականում սուտ» և այլ կատեգորիաներ։

Սակայն ստուգված փաստերը այսպես դասակարգելը իր թույլ կողմերն էլ ունի։ Որոշ փաստեր ստուգողներ կարծում են, որ այս պրոցեսը կարող է վանել ընթերցողներին, որոնք դրա մեջ տեսնում են փաստերի սուբյեկտիվ մեկնաբանում։ Ուրիշ մասնագետներ էլ մտահոգ են, որ սանդղակները կարող են սոցիալական գիտական հետազոտության արդյունք թվալ, մինչդեռ դրանք միայն լրագրողական աշխատանք են։

Այնուամենայնիվ, գնահատման սանդղակները մնում են հին ու նոր փաստեր ստուգողների կողմից հաճախ կիրառվող գործիք։ Եվ դրանք շատ բազմազան են։

Քեյփթաունում Փաստերի ստուգման համաշխարհային գագաթնաժողովի առիթով (որը կարելի է դիտել այստեղ) Poynter-ը հավաքել է մասնագիտացված հարթակների կողմից օգտագործվող ամենատարբեր գնահատման սանդղակները։ Հավաքածուն ներառում է Փաստերի ստուգման միջազգային ցանցի սկզբունքների կանոնագիրքը ստորագրած բոլոր հարթակները, որոնք կիրառում են վիզուալ սանդղակներ, բացառությամբ․ ա) միայն տեքստային սանդղակների և բ) այն սանդղակների, որոնք քիչ են տարբերվում մնացածից։

Դանիել Ֆունկ, հոդվածը թարգմանված է Poynter-ից,
Թարգմանությունը՝ Կարինե Ղազարյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *