2018-ին Հայաստանը միջազգային մեդիայի կողմից հատուկ ուշադրության չափաբաժին ստացավ։ Նախ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության մասին պատմություններն էին արևմտյան ու ռուսական լրատվամիջոցների էջերում, հետո հետհեղափոխական զարգացումները, այս ամիս էլ՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունները։
Միջազգայնագետ Անահիտ Շիրինյանի կարծիքով, Հայաստանը միջազգային մեդիայում դրական լույսի ներքո է ներկայացվում՝ որպես ուղիղ ժողովրդավարություն իրացրած երկիր։
«Ի սկզբանե միջագային մամուլը, հատկապես արևմտյան մամուլը հետաքրքրվում էր, թե արդյոք կա որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ թավշյա հեղափոխության մեջ և նույնիսկ հիասթափվում էր, երբ պատասխանը հնչում էր, որ՝ ոչ, չկա»,- ասում է Անահիտ Շիրինյանը:
Անահիտն ասում է, որ արևմտյան ու ռուսական մեդիայում Հայաստանում հեղափոխության ու ընտրությունների լուսաբանման տարբերությունը մեծ է․ «իմ դիտարկմամբ արևմտյան մեդիայում լուսաբանումը եղել է և՛ օբյեկտիվ, և՛ ինչ որ տեղ նույնիսկ կար համակրանք ցուցարարների, մարդկանց հանդեպ։ Ռուսական մեդիայում սկզբում չէին էլ լուսաբանում, հետո կցկտուր սկսեցին լուսաբանել, իսկ ինչ-որ մի պահից իմ դիտարկմամբ սկեպտիկ կամ հեգնական վերաբերմունք կար, եթե իհարկե հաշվի չառնենք հատուկենտ ընդդիմադիր կամ անկախ ռուսական լրատվամիջոցներին»։
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: