Գրադարանում. Սառա Ֆրանկ

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հունիսի 20-23-ը ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում VidCon կոնֆերանսն էր։ Յություբերների, վլոգերների ու սոցիալական մեդիայի այս տարեկան հավաքին 30 հազարից ավելի մարդ էր մասնակցում։ Գրադարանում-ը որոշեց որոշ ժամանակով դառնալ շրջիկ ու զրուցել հյուրերի հետ նոր միջավայրում:

NowThis կայքի սոցիալական մեդիա խմբագիր Սառա Ֆրանկը կարծում է, որ սոցիալական մեդիայի բացասական կողմերից մեկն էլ լրահոսն է:

«Դուք կարող եք տեսնել մի լավ պատմություն, որը ներկայացրել ենք այսօր, բայց դա կարող է հաջորդել մի պատմության, որ արել ենք մի քանի շաբաթ առաջ կամ մի պատմության, որին երկար ժամանակ հետևում էիք»,- ասում է նա։

Որպես խմբագրություն իրենք շատ ժամանակ են տրամադրում ընթերցողների արձագանքներին, քանի որ  իսկապես օգնում է տեղեկություն տարածելու առումով. «եթե տեսնում ենք մարդիկ անհանգստացած են որևէ թեմայով, հասկանում ենք, որ կարող ենք ընդլայնել թեման,  միգուցե գնալ դեպքի վայր»։

Գրադարանի դարակում

Սոցիալական մեդիայի ուժի մասին առաջին գրքերից մեկը Քլեյ Շըրքիի Here Comes Everybody-ն է։ Գիրքը հրապարակվել է 2008-ին ու այս տասը տարիների ընթացքում մեդիան շատ է փոխակերպվել։ Սակայն Շըրքիի գիրքը դեռ արդիական է ու արդեն դասական։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *