Մեր մասին

Media.am-ը կայք է, որը 2001թ.-ին հիմնադրվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից և գործում է ՄՆԿ կազմում։

Կայքի հիմնական առաքելությունն է՝ պատմել Հայաստանի մեդիա զարգացումների մասին, ներկայացնել և քննարկել լրագրողների, լրատվամիջոցների և խոսքի ազատությանը վերաբերող խնդիրները, իրադարձություններն ու միտումները:

Media.am-ը հարթակ է, որի առաջնահերթություններն են՝ հայաստանյան մեդիա դաշտում տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները, մեդիա էթիկայի ու որակյալ լրագրության մասին պատմություններն ու վերլուծությունները, լրագրողների աշխատանքը պատերազմի, քաղաքական անհանգստությունների, ընտրությունների ու արտակարգ իրավիճակների ժամանակ, մեդիագրագիտության կարևորությունը հասարակության համար, փաստերի ստուգման ժանրի զարգացումն ու նշանակությունը Հայաստանում, տեխնոլոգիաների զարգացումն ու դրանց ազդեցությունը լրագրության ու բովանդակության վրա։

Մենք ձգտում ենք օգնել մարդկանց տարբերել անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները և օգտվել դրանցից։ Մենք խրախուսում ենք որակյալ լրագրությունը ու լրագրողներին։ Հայաստանում մեդիագրագիտության թեմայով գրականությունը, ձեռնարկներն ու խաղերը հավաքաված են մեր կայքում։ Փաստերի ստուգման մեր թիմը օգնում է մարդկանց տարբերել մեդիա մանիպուլյացիաները ու սխալ տեղեկատվությունը և օգնում է դիմագրավել ապատեղեկատվությանը։

Կարգախոսը   

Media.am-ի կարգախոսն է «Մարդիկ են մեդիան»: Մարդիկ են ձևավորում մեդիա միջավայրը։ Տեխնոլոգիաների զարգացման ու հասանալի համացանցի պայմաններում յուրաքանչյուր մարդ կարող է ինքը մեդիա պատմություն ստեղծել, տարածել, քննարկել: Մեր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն էլ որակյալ բովանդակության ստեղծմանը աջակցելն է։ Մենք աշխատում ենք, որպեսզի մարդկանց ստեղծած մեդիան լինի որակյալ ու ազդեցիկ։

Բովանդակությունը

Նյուսրում-ը Media.am-ի լուրերի սենյակն է: Այստեղ ներկայացված են մեդիա դաշտի նորություններն ու հիմնական իրադարձությունները:

Տեսակետ-ում կգտնեք հարցազրույցներ մեդիա դաշտի մարդկանց, քաղաքականություն իրականացնողների հետ:

Քննադատ-ը մեդիա վերլուծությունների սենյակն է: Հեղինակային հոդվածներ, որոնք կփորձեն ակտիվացնել Հայաստանում և աշխարհում մեդիա միտումների, զարգացումների վերաբերյալ խոսակցությունը:

Vox Populi-ին ժողովրդական մեդիավերլուծության տեղն է: Այստեղ մեդիայի հետ քիչ առնչություն ունեցող մարդիկ քննարկում և քննադատում են մեդիան: Այս բաժնի հեղինակ դառնալ ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել [email protected] էլ.փոստի հասցեով:

Լաբորատորիա-ն մեր ուսումնական սենյակն է: Այստեղ տեղադրվում են լրագրողական գրքեր, մեդիայի տարբեր ոլորտների ու նորարարությունների մասին պրեզենտացիաներ, մեդիա թեմատիկայով լավագույն դասախոսությունների վիդեո և աուդիո տարբերակներ:

Հայտարարություն-ը լրագրողների համար կրթական, վերապատրաստման, փոխանակման ծրագրերի մասին հայտարարությունների, լրագրողական մրցույթների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման տեղ է:

Խաչմերուկ բաժինը հակամարտությունների լուսաբանման մասին հոդվածների համար է։ Այստեղ վերլուծվում է մեդիայի անդրադարձը տարածաշրջանային կոնֆլիկտներին։ Հրապարակվում են ոչ միայն հայ, այլև վրացի ու ադրբեջանցի հեղինակների հոդվածներ։

Ստուգված է: Փաստերի ստուգման թիմը բացահայտում է ապատակեղեկատվության դեպքերը։ Բաժնում նորությունների, պատկերների և տեսանյութերի ստուգման դեպքեր են, Հայաստանում ու Հայաստանի մասին կեղծ լուրերի տարածման ու դրանց մասին իրականությունը ներկայացնող պատմություններ։

Պատկեր բաժնում տեղադրում ենք լուսանկարներ մեդիայի, մեդիայի աշխատանքի, ասելիքի մասին:

Դեպքի վայրում բաժինը լրագրողի աշխատանքի ու լրագրողի կերպարը ներկայացնող վիդեո պատմությունների շարք է։

Գրադարանում բաժինը շաբաթական կտրվածքով վիդեո հարցազրույցների շարք է՝ զրույցներ մեդիայի մասին, ընթացիկ մեդիա իրադարձությունների քննարկում։

Էնցիկլոմեդիա բաժինը մեդիագրագիտության մասին փոդքասթների շարք է:

Մեր լսարանի հետ հետադարձ կապի համար մենք օգտագործում ենք սոցիալական մեդիան։ Ֆեյսբուքում, Տելեգրամում, X-ում, Ինստագրամում և Յություբում մենք հասանելի ենք մեկնաբանությունների, քննադատությունների, քննարկումների և առաջարկների համար։

Աջակիցները

Կայքը գործում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Կայքը գործում է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում: 

Կայքը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)  աջակցությամբ։