Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Լսիր ինձ հիմա․ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացում» ծրագրի երկրորդ փուլի մրցույթ։ Ընտրված մասնակիցները կստանան փոդքասթ (աուդիո բլոգ) ստեղծելու համար անհրաժեշտ գործիքներ և գիտելիքներ․ ձայնագրման սարքավորումներ, համակարգիչ և խմբագրման ծրագիր․ 7-10 օրյա ճամբարի ընթացքում կմասնակցեն դասընթացների, կուսումնասիրեն ձայնային ձևաչափերի առանձնահատկությունները, փոդքասթինգի պատմությունն ու զարգացման միտումները, կսովորեն սթորիթելինգի և սցենար ստեղծելու հիմունքները, կստանան հարցազրույց վարելու հմտություններ, կստանան օգտակար օնլայն ռեսուսրների ցանկ, կծանոթանան փոդքասթների հարթակների առանձնահատկություններին և սեփական ալիքների առաջխաղացման հնարավորթյուններին։ Տեղացի և արտասահմանցի մասնագետները կշարունակեն օգնել փոդքասթերներին նաև արտադրության փուլում։
Ճամբարի ավարտից հետո ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները դրամաշնորհային մրցույթի և ընտրվելու դեպքում կստանան դրամական աջակցություն՝ սեփական նախագծերն իրականացնելու համար: Մրցույթի պայմանները կներկայացվեն լրացուցիչ։
Ծրագրին կարող են մասնակցել.
- լրագրողներ
- բլոգերներ
- ուսանողներ
- քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը՝ մանրամասն պատասխանելով բոլոր հարցերին:
Ծրագրի մասնակիցներին ընտրելու է մասնագիտական հանձնաժողովը։ Առաջին փուլում այն գնահատելու է ներկայացված հայտերը, ապա հարցազրույցներ է անցկացնելու երկրորդ փուլ անցած դիմորդների հետ։ Հայտերի գնահատման չափանիշներն են․
- առաջարկվող գաղափարի յուրահատկությունը,
- թեմաների հանրային կարևորությունն ու թիրախային լսարանը,
- դիմորդի հետաքրքրվածությունը փոդքասթ մեդիայով և Հայաստանում փոդթասքի մշակույթի տարածմամբ,
- նմանատիպ փորձի առկայությունը (պարտադիր չէ, սակայն հաշվի կառնվի)
- անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն (դասընթացին մասնակցելու տեսակետից)։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019թ․ հոկտեմբերի 6-ն է։
Ուսումնական ճամբարը կանցկացվի Երևանից դուրս հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին։
Հարցերի դեպքում դիմել ծրագրի համակարգող Քնար Խուդոյանին՝ [email protected] էլ. հասցեով կամ 010 583620 (ներքին` 122) համարով:
Ծանոթագրություն․ Փոդքասթները աուդիոբլոգեր են, որոնք առանձնանում են իրենց տարածման և սպառման մեթոդներով: Փոդքասթ ալիքներին կարելի է բաժանորդագրվել, ապա՝ ներբեռնել և լսել էպիզոդները՝ երբ ու որտեղ հարմար է։ Փոդքասթ ալիքը կամ բլոգը կարող է լինել ցանկացած թեմայով և ժանրով՝ սկսած լուրերից, մինչև հետաքննություն, հումորային սկետչ կամ ռադիոդրամա։ Մեդիա տեսաբանների խոսքով, փոդքասթները ռադիոյի լավագույն ավանդույթների վերածնունդն են, դրանց առաձնահատկությունների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ կամ այստեղ։
Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: