1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակվեց անկախ, ազատ, ինքնիշխան հանրապետություն: Հանրաքվեի արդյունքում ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկեց ընտրական իրավունք ունեցող բնակչության ավելի քան 99%-ը:
Անկախությունը բնականոն փաստ էր, որը ոչ միայն ինքնին հասունացել էր, այլև ակտիվորեն քարոզվում էր բոլոր հանրային հարթակներից: Լրատվամիջոցների էջերին մինչ հանրաքվեն անընդհատ հնչում էր «Այո» ասելու ու խորհրդային անցյալից ազատվելու իղձը:
Գրեթե բոլոր թերթերը 1991թ. սեպտեմբերի իր համարներում տպագրում էին հանրաքվեի քվեաթերթիկը որպես նմուշ: Եվ այդ նմուշի վրա «Համաձա՞յն եք, որ Հայաստանի հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս» հարցի երկու պատասխաններից «Ոչ»-ի վրա խաչ էր քաշած:
Ոչ ոք անգամ պատկերացնել չէր կարող, որ կարելի է անկախությանը դեմ քվեարկել, մանավանդ, որ Սովետական միությունն արդեն հոգեվարք էր ապրում: Եվ առաջընթացը միայն «Այո»-ն էր:
«Հայաստան» թերթը (նախկին «Սովետական Հայաստանը») սեպտեմբերի 10-ին հիշեցնում է, որ անցել է այն ժամանակը, երբ Հայաստանը Խորհրդային էր:
Իսկ 20-ի համարի առաջին էջում տպագրում է հոդված «Ճանապարհ դեպի 21-րդ դար» վերնագրով:
Այդ օրերին շատ ակտիվ էր աշխատում «Երեկոյան Երևան» թերթը՝ քարոզելով միայն «Այո» ասել անկախությանը:
«Ավանգարդն» այս հոդվածում հիշեցվում է՝ «Անպայման «Այո»»:
Պատկերավոր ու հիշվող հետք էին թողնում նաև ինֆոգրաֆիկ ձևավորումներն ու ծաղրանկարները:
Հայաստանը ազատվում էր սովետական շղթաներից «Երեկոյան Երևանի» այս պատկերում:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: