Դասընթացավարների վերապատրաստման ծրագիր Բեռլինում

06.06.2018, Հայտարարություն

Արևելյան գործընկերության երկրների մեդիա դասավանդման փորձ ունեցող մասնագետների համար վերապատրաստման հնարավորություն կա Բեռլինում, որի երկրորդ փուլը տեղի է ունենալու Հայաստանում` Աղվերանում:

Առաջին փուլում ընտրված յոթ մասնագետները, կտիրապետեն ձայնագրման, խմբագրման, տեսա և ձայնային հեռարձակման ամենավերջին հմտություններին: Մասնակիցները նաև կհանդիպեն գերմանացի լրագրողների և փորձագետների՝ մասնագիտացած արևելյան գործընկերության թեմայով:

Դասընթացը տեղի է ունենալու Բեռլինի լրագրողական դպրոցում օգոստոսի 5-11-ը: Ծրագրի վերջում թրեյներները կկազմեն ուղեցույց հետագա դասընթացի համար:

Երկրորդ փուլում, դասընթացավարները իրենց հմտությունները կփոխանցեն ամառային դպրոցի Հայաստանից և Վրաստանից ընտրված երիտասարդ լրագրողներին: Հայաստանյան փուլը տեղի կունենա սեպտեմբերի վերջին:

Բոլոր ծախսերը հոգալու է կազմակերպող կողմը: Ամառային դպրոցում դասավանդման համար մասնակիցները փոքր վարձրատրություն կստանան:

Միջոցառման հայկական կողմի գործընկերը «Լրագրող հանուն ապագայի» ՀԿ-ն է:

Մասնակցության անհրաժեշտ պայման է անգլերենի իմացությունը և մեդիա դասընթաց վարելու փորձառությունը: Մասնակիցներն ընտրվելու են Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Բելառուսից:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 1-ն է: Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղումով: