2012.10.19,

Քննադատ

Իմ սիրած լրատվականները․ սուբյեկտիվ ցանկ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Վերջերս հայաստանյան մամուլի մասին մտքերս շատ մուգ գույներ ունեն։ Որակի անկումը երեւում է անզեն աչքով։

Ամենօրյա մամուլը կարդալիս ցանկություն ունեմ բացել լրահոսն ու հանդիպել հենց լրահոսի, այսինքն լուրերի հոսքի։

Չեմ ուզում կարդալ արհեստական կուսաթաղանթ ներմուծողի հորեղբոր տղայի թմբկաթաղանթի վերաբերյալ վերլուծություն, կամ տեսնել նյութեր, որոնք վերնագրված են «Քիմ Քարդաշյանի մարմնի շլացնող գեղեցկությունը», «ԱԺ պատգամավորը` Նազենի Հովհաննիսյանին. «Ոչխար» գրածդ իմ աչքերով եմ կարդացել»։

Չեմ ցանկանում կարդալ «Վարչապետի մեքենան վթարի է ենթարկվել» վերնագիրը, իսկ նյութը բացելիս՝ պարզեմ, որ խոսքը աֆրիկյան երկրի վարչապետի մասին էր։

Չեմ ուզում լրահոսում հանդիպել «Ֆուտբոլ. Մարիո Բալոտելիին Երեւանում բերման են ենթարկել» վերնագրով նյութ, որի վերջում գրված է, որ սա հումոր էր։ Լրատվական կայք կարդալիս մարդ ենթադրում է, որ դա ոչ հումորային կայք է, ոչ էլ Անգրագետների Համահայկական Միության կամ Բրիտանական գիտնականների ասոցիացիայի հարթակ։ 

Անձամբ ես առաջին հերթին ցանկանում եմ կարդալ իրադարձությունների եւ հնչած հայտարարությունների մասին, իսկ այդ ամենի մասին պատկերացում կազմել ու ենթադրություններ անել ինքնուրույն։ Եթե թեման հետաքրքրի, հետագայում կարող եմ մասնագետների կարծիքը հարցնել։

Չեմ ցանկանում արդեն իսկ վերնագրում գնահատականներ կարդալ։

Չեմ ուզում ինքնասպանների եւ վթարի ենթարկվածների մարմինների լուսանկարները տեսնել։

Հոգնելով բրիտանական գիտնականների կուսաթաղանթներից, որոշեցի կազմել իմ անձնական, խիստ սուբյեկտիվ, բայց ոչ պակաս օգտակար լրատվականների ցանկը։ Այն լրատվականների, որոնք շարունակում են մնալ լրատվական։

Այսպես, լուրեր ստանալու համար ընթերցում եմ․

Ավելացնեմ նաեւ, որ

  • Վերջերս շատ լավացել է Արմենպրես-ի աշխատանքը, եւ ընդհանուր լրահոսին ծանոթանալու համար սկսել եմ օգտվել նաեւ այդ կայքից։
  • Երբ ճշտումներ են պետք, մտնում եմ News.am, սակայն հազվադեպ, քանի որ լրահոսը շատ էկլեկտիկ է, եւ կողմնորոշվելը դժվար է։

Այստեղ չեմ նշել այն լրատվամիջոցները, որոնք ընթերցում եմ վերլուծական, հետաքննական նյութերի համար, օրինակ, Հետք-ը, Առավոտ-ը կամ Media.am

Սամվել Մարտիրոսյան

Հ․Գ․ Ցանկի մեջ չեն ընդգրկվել եւս մի քանի կայքեր, որոնք նույնպես կարող էին հիշատակվել, բայց քանի որ ցանկը սուբյեկտիվ է, ապա այդպես է ստացվել։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *