Կամավորական աշխատանք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է կամավորների՝ տարբեր մեդիա նախագծերում աշխատելու համար (հեռուստատեսային արտադրություն, մասնակցություն կայքերի աշխատանքներին, դասընթացների կազմակերպում, մեդիա գրագիտություն, թարգմանություններ, արխիվի եւ գրադարանի աշխատանքների կազմակերպում):
 
Դիմել կարող են  ուսանողները, նորավարտ մասնագետները, ովքեր հետաքրքրված են մեդիա ոլորտի խնդիրներով, ունեն կազմակերպչական հմտություններ,  տիրապետում են գրավոր անգլերենին, ունեն հետազոտական աշխատանքի փորձ: Կամավորական աշխատանքը հաջող կատարելու դեպքում նրանց կտրվի նամակ երաշխավորագիր։
 
Կամավորներին հնարավորություն կընձեռվի աշխատել ստեղծագործ և դինամիկ միջավայրում, հաղորդակցվել արտասահմանից ժամանած փորձագետների հետ, մասնակցել կազմակերպվող դասընթացներին;
 
Կամավորները զբաղված կլինեն շաբաթը մինչեւ 20 ժամ:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց համառոտ կենսագրությունը [email protected] հասցեով։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *