Աշխատանքի հնարավորություն Հանրային լրագրության ակումբում

01.04.2014, Հայտարարություն

Պաշտոնի անվանումը` Խմբագիր/Թարգմանիչ
Դիմելու վերջնաժամկետը` 10.04.2014

Աշխատանքի նկարագրություն
Խմբագիր/թարգմանիչը պատասխանատու կլինի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում արտադրվող հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզվով տեքստային նյութերի բարձր որակի, տարածվող տեղեկատվության լեզվական և էթիկական ճշգրտության համար, ինչպես նաև կաջակցի Նախագծի ղեկավարին և համակարգողին` կազմակերպչական և վարչական գործառույթներում:

Աշխատանքային պարտականություններ

  • Ակնկալվում է, որ «Մեդիա կենտրոն»-ի խմբագիր/թարգմանիչը.
  • պատասխանատու կլինի նախագծի հայերեն, անգլերեն և ռուսերեն հրապարակումների բովանդակության և բարձր որակի համար,
  • կգրի հայերեն, անգլերեն մամուլի հաղորդագրություններ կամ կհամակարգի դրանց պատրաստումը,
  • հայերեն գրված մամուլի հաղորդագրությունները կթարգմանի անգլերեն, անհրաժեշտության դեպքում` ռուսերեն,
  • կիրականացնի խմբագրական և սրբագրական աշխատանքներ հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով`հաշվի առնելով որոնողական համակարգի օպտիմալացման սկզբունքները,
  • կստուգի Մեդիա կենտրոնի կողմից հրապարակվող տեքստային նյութերի փաստային, քերականական, ուղղագրական, ոճական ճշգրտությունը,
  • Մեդիա կենտրոնում կազմակերպվող միջոցառումների հնարավոր թեմաներ և բովանդակություն կառաջարկի` համաձայնեցնելով նախագծի ղեկավարի և համակարգողի հետ,
  • նամակագրություն կվարի հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով Մեդիա կենտրոնի գործընկերների, շահառուների հետ,
  • կկատարի այլ խմբագրական աշխատանք` ըստ անհրաժեշտության,
  • կմասնակցի ծրագրման, կազմակերպչական զարգացման աշխատանքներին,
  • մասնագիտական և սոցիալական միջոցառումների կմասնակցի` Մեդիա կենտրոնի ռազմավարությանը համապատասխան:

Պահանջվող որակավորում

  • Մագիստրոսի կամ համարժեք կոչում` լրագրության, լեզուների կամ հարակից այլ ոլորտում
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Առնվազն 3 տարվա փորձ հասարակական կազմակերպությունում կամ ԶԼՄ-ում
  • Գրելու, խմբագրելու հմտություններ
  • Դոնորների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ
  • Գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու, համակարգչային գերազանց հմտություններ
  • Սեղմ վերջնաժամկետներով, դինամիկ, փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն:

Դիմելու ընթացակարգ
Նշված որակավորումներին համապատասխան հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV և անգլերեն լեզվով ուղեկցող նամակ [email protected] հասցեին` վերնագրի տողում նշելով «Խմբագիր/Թարգմանիչ»