2019.12.02,

Նյուսրում

Հեռուստահաղորդումների հուլիս-սեպտեմբերի վարկանիշը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) ամփոփել է երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) հեռուստատեսային հաղորդումների վարկանիշները:

Նախորդ եռամսյակի համեմատ՝ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների լավագույն եռյակում փոփոխություններ չկան՝ առաջատարը Շանթի «Հորիզոնն» է, երկրորդ տեղում Հանրայինի լրատվականը, երրորդում՝ Արմենիայի «Ժամը»: Փոխվել է չորրորդ հորիզոնականը՝ ԱրմՆյուզի «Լուրերն» առաջ է անցել Կենտրոնի «Էպիկենտրոն» լրատվականից և Ար Թվ-ի «Այսօր»-ից:

Գրեթե անփոփոխ է մնացել թոք շոուների ու քաղաքական հաղորդումների եռյակը: Ամենադիտվածների շարքից հեռացել են որոշ հին հաղորդումներ, հայտվել նորերը՝ «Ճշմարտության պահը» և «Դեմ դիմաց» հաղորդումներին փոխարինելու են եկել «Մեդիա դիտորդն» ու «Զրույց. Ֆարմանյան և Տեր-Աբրահամյան»:

Սպորտային իրադարձությունների լուսաբանման ամենամեծ լսարանը Արմենիա և Հանրային հեռուստաընկերություններին է: Փոքր լսարան ունեն Կենտրոնը և Հ2-ը:

Հանրությանը տեղական արտադրության գեղարվեստական ֆիլմների հիմնական ցուցադրողը Արմենիան է: Ամենադիտված վավերագրական ֆիլմերն առաջարկել է Հանրայինը:

Տեղական և արտասահմանյան ծագման հեռուստասերիալների հարցում միմյանց հետ մրցակցում են Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունները: Դիտողականությամբ տեղական սերիալներն առաջ են անցնում հնդականներից:

Գրեթե նույն պատկերն է ժամանցային բովանդակության դեպքում՝ հիմնական մրցակիցներն են Ամենիան ու Շանթը: Ամենամեծ դիտողականությունն ունեն Շանթի «Women’s club» ու «Sport club» նախագծերը: Նրանցից մի քանի կետով հետ են Արմենիայի «Full House»-ն ու «Domino»-ն:

Խոհանոցային շոուներ և հաղորդումներ առաջարկում են գրեթե բոլոր հեռուստաընկերությունները: Դիտելիություն հարցում պատկերը բազմազան է:

Հանրայինի «Վիկինգ Վին»-ն ամենադիտված մուլտֆիլմն է: Երկրորդ տեղում Կենտրոնի տարիների կյանք ունեցող «Մուլտիկնիկ» հաղորդումն է: Հեռուստադիտողները մանկական բովանդակության ստանում են հիմնականում բոլոր հեռուստաընկերություններից, բայց դիտելիության գրաֆիկը փաստում է, որ պահանջված է տեղական կամ հայերեն թագմանված բովանդակությունը:

Երրորդ եռամսյակը համընկել է եթերային պասիվ (արձակուրդի) շրջանի և նոր եթերաշրջանի մեկնարկի հետ, հետևաբար վարկանիշային տեսանելի փոփոխություններ չկան: Ավելի հետաքրքիր կլինի տարեվերջի ամփոփումը, որը ցույց չկա ողջ տարվա եթերային պատկերը:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *