Դասընթացների շարք միգրացիան լուսաբանող լրագրողների համար

11.03.2014, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս) «Միգրացիայի կողմնացույց»  տեղեկատվական արշավի շրջանակներում սկսում է հանդիպումների և դասընթացների շարք  միգրացիան լուսաբանող լրագրողների համար:

Նախատեսվում է 2014թ-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին անցկացնել 4 հանդիպումներ միգրացիայով զբաղվող պետական պաշտոնյաների, տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ Հայաստանից Եվրամիության երկրներ օրինական և անօրինական միգրացիայի վերաբերյալ:

Նույն ժամանակահատվածում կազմակերպվելու են նաև 2 դասընթացներ՝  3-5 օր տևողությամբ: Դասընթացները կրելու են գործնական բնույթ: Լրագրողները, աշխատելով մեդիայի և միգրացիայի հարցերով փորձագետների հետ, պատրաստելու են հոդվածներ, հաղորդումներ: 

Նախատեսված հանդիպումներին ու դասընթացներին մասնակցելու է լրագրողների նույն խումբը: Խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև 2014թ-ի մարտի 29-ը [email protected] էլ.հասցեին ուղարկել կենսագրական (CV) և կարճ հիմնավորում, թե ինչու եք հետաքրքված այս դասընթացներով: Եթե ունեք թեմայի վերաբերյալ հոդվածներ, հեռուստատեսային կամ ռադիոնյութեր, խնդրում ենք ուղարկել նաև դրանց ինտերնետային հղումներ:

Մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով: Կարող են մասնակցել տարբեր լրատվամիջոցներում աշխատող լրագրողները, որոնք հետաքրքրված են նշված թեմաներով: Մարզերի լրագրողները դասընթացներին հետևելու հնարավորություն կունենան առցանց հեռարձակման միջոցով:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս), Նարինե Սաֆարյանին։ Հեռ. 010 58 36 20, 055 89 57 00
Հասցեն՝  Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։

«Միգրացիայի կողմնացույց» տեղեկատվական արշավը կազմակերպվում է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?