Լրագրողների վերապատրաստում Գերմանիայում

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մեդիա-կրթության սաքսոնական հիմնադրամը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների լրագրողներին հրավիրում է դասընթացի։ 

14 լրագրող հնարավորություն կստանա 2017թ. սեպտեմբերի 18–29-ը մասնակցել Լայպցիգում կայանալիք սեմինարին՝ ծանոթանալու հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և առցանց մամուլի կառուցվածքներին, որոնք գործում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության դուալ մեդիահամակարգում: Մասնագիտական վերապատրաստմանը զուգահեռ կկարևորվի միջմշակութային շփումը մասնակիցների միջև:

Մասնակցային հայտ կարող են ներկայացնելայն լրագրողները, ում 40 տարեկանը չի լրացել հայտերի ընդունման ժամանակահատվածում:

Նախապայման են լրագրողական փորձն ու գերմաներենի գիտելիքները: Հիմնադրամը ստանձնում է ճամփորդական, սննդի և գիշերակացի ծախսերը:

Ծրագրի և մասնակցային նախապայմանների վերաբերյալ մանրամասներ կարող եք քաղել հիմնադրամի կայքէջից։ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017թ. օգոստոսի 1-ն է:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *