Ժամանակակից հեռուստալրագրության դասընթաց

11.04.2018, Հայտարարություն

Ապրիլի 30-ից մայիսի 11-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է դասընթաց «Ժամանակակից հեռուստալրագրություն» թեմայով։

Այն կվարի լրագրող, Նիդերլանդների Fontys համալսարանի լրագրության դասախոս, Multiplejournalism.org մուլտիմեդիա հարթակի գլխավոր խմբագիր,VersPers հետաքննող լրագրողների դպրոցի դասախոս Դևիդ Իլիևսկին։

10-օրյա դասընթացի մասնակիցները կծանոթանան հեռուսատեսալրագրության զարգացման միտումներին, կսովորեն՝

  • փնտրել թարմ գաղափարներ և մատուցման ձևեր իրենց պատմությունների համար,
  • կիրառել ստեղծարար մոտեցումներ, նորարարական հնարքներ
  • աշխատել տարբեր իրավիճակներում, հեռուստատեսային և առցանց միջավայրում
  • լինել ինտերակտիվ, ճանաչել և աշխատել լսարանի հետ

Դասընթացը հիմնված է լինելու գործնական աշխատանքի վրա։ Մասնակիցները պատրաստելու են իրենց վիդեոպատմությունները և հրապարակելու են դասընթացից հետո։

Անգլերենից հայերեն թարգմանությունն ապահովվելու է։

Դասընթացին կարող են մասնակցել վիդեոյի հետ աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ ունեցող լրագրողներ, օպերատորներ և պրոդյուսերներ հեռուստաընկերություններից, լրատվական կայքերի վիդեոարատադրության բաժիններից և մուլտիմեդիա խմբագրություններից։

Մասնակցությունը դասընթացին անվճար է: Մարզերի մասնակիցների տրանսպորտի և կեցության ծախսերը կփոխհատուցվեն:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV), նախկինում պատրաստած հեռուստատեսային նյութերից 3 հղում, կարճ հիմնավորում-նամակ, թե ինչու եք հետաքրքրված դասընթացով (մինչև 150 բառ)՝ նամակի վերնագրում նշելով «Ժամանակակից հեռուստալրագրություն»։ Դիմելու վերջնաժամկետը 2018 թ-ի ապրիլի 23-ն է:

Դասերն անցկացվելու են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը՝ 10։00-18։00-ը։

Մասնակցությունը բոլոր օրերին պարտադիր է։ Դասընթացի ավարտին կտրվի վկայական։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Մանե Գրիգորյանին, հեռ՝ 010 583620 (131) կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով։

Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?