Դասընթաց՝ լրագրողների համար

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպում է դասընթաց՝ լրագրողների համար։ Դասընթացի թեման «ընտանեկան բռնություն» հասկացությունն ու այդ խնդրի լուսաբանման առանձնահատկություններն են։

Դասընթացը տեղի կունենա ս․թ․ սեպտեմբերի 28-ին, ժամը՝ 16։00-ին, «Հոդված 3» ակումբում /Հասցեն՝ Թումանյան 26ա/։ 

Դասընթացի ժամանակ ոլորտի մասնագետները կներկայացնեն ընտանեկան բռնության երևույթն ու լուսաբանման առանձնահատկությունները, կտրամադրվեն տեղեկատվական բնույթի նյութեր։ Դասընթացի մասնակիցները կստանան այնպիսի գիտելիքներ, որոնք հետագայում հնարավորություն կտան մասնակցել ոլորտին վերաբերող լավագույն լուսաբանման մրցանակաբաշխությանը։ 

Դասընթացին կարող են մասնակցել ինչպես լրատվամիջոցներում աշխատող լրագրողները, այնպես էլ՝ ժուռնալիստիկայի բաժնում սովորող ուսանողները։ 

Հարցերի կամ առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ․
հեռ․՝ 094 488 480
էլ․փոստ՝ [email protected] 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *