2016.03.07,

Պատկեր

Հայաստանի ժպտացող կանայք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մարտի 8-ը կանանց հիշելու, առանձնացնելու ու հատուկ ուղերձներ հղելու առիթ է: Անհասկանալի ավանդույթի համաձայն՝ այդ օրը համարվում է տոն ու նույնացվում գարնան, ծաղիկների ու գեղեցկության հետ: Կամ էլ՝ հակառակն է արվում. բացառվում են ծաղիկներն ու մեծարվում է հանուն սեփական իրավունքների պայքարող ու հեղափոխական կնոջ տիպարը: Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի այս ֆոտոշարքը առաջարկում է բոլորովին այլ հայացքով նայել Հայաստանի կանանց:

 

Այս կանայք ո՛չ մաքառող ու պայքարող են, ո՛չ էլ փայլուն ամսագրերի օբյեկտներ ու գարնան հոմանիշներ են: Նրանց կենսական ու աշխատանքային պայմանները հեռու են ոչ միայն իդեալականից, այլև՝ պարզապես անմարդկային են: Հայաստանի տարբեր մարզերում արված լուսանարկների հերոս դարձած կանայք ապրում են տարրարան կենսական պայմաններից զուրկ կիսաքանդ տնակներում, բարդությամբ են կարողանում կերակրել երեխաներին ու ապահովել տան լույսն ու ջերմությունը (շատ ընտանիքներ առանց հայրերի են):

Բայց բոլոր կանայք ժպտում են՝ մեղմ, անվարժ, սեփական դերի ու տեղի զգուշավոր գիտակցմամբ: 

 

Այս կանայք ներդաշնակ ու ինքաբավ են: Ապրում են ամենօրյա հոգսերով ու ուրախություններով՝ մի ջերմ ու լուսավոր ամբողջականություն կազմելով միջավայրի հետ: Նրանց կերպարներում կա սեր, փխրուն երջանկություն և անցողիկ պահի հմայքը զգալու ներքին ուժ: Լինի դա տանը, աշխատավայրում, թե հանուն լավ ապագայի համար կազմակերպած հանրահավաքներում:

Այս կանայք կարծես գիտեն, որ միակ անվերապահորեն ընդունված ճշմարտությունը ներկա պահի գեղեցկությունն է: Նրանք այս պահին, այս միջավայրում ու այս պայմաններում երջանիկ են: Եվ ուրեմն երջանիկ է նրանց ընտանիքը, նրանց հողն ու այս մոլորակը…

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *