Գրադարանում. Տաթև Խաչատրյան

15.03.2018, Գրադարանում

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Media.am-ի նոր՝ Գրադարանում բաժնում լրատվական դաշտի հետաքրքիր ու կարևոր թեմաներն են, այդ թեմաները կառուցող լրագրողները և ընդհանրապես այն ամենը, ինչը ծնվում է մեդիայից ու դառնում է մեդիա:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում «Հետք»-ի լրագրող  Տաթև Խաչատրյանն է:  Նա գրում է հասարակությանն իրոք հուզող թեմաների մասին և յուրաքանչյուր հրապարակման համար լուրջ նախապատրաստական աշխատանք է կատարում:

Տաթևի հոդվածները հիմնականում սննդամթերքի (կաթնամթերք, հավի միս, պաղպաղակ, հաց, երեխաների խմելու ջուր և այլն) որակի վերաբերյալ են, դրանք  հիմնված են լաբորատոր փորձաքննությունների արդյունքների վրա:

Հետքի յուրաքանչյուր նման հրապարակում քննարկումների շարք է առաջացնում սոցիալական մեդիայում: Հոդվածները ազդում են սպառողների որոշումների վրա, ստիպում են արտադրողներին բարելավել իրենց արտադրանքի որակը, օգնում են սննդամթերքի որակը վերահսկող պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին:

Գրադարանում Տաթև Խաչատրյանը պատմում է իր հետաքրքիր ու բարդ աշխատանքի մասին:

Գրադարանի դարակում

Գրադարանը՝ լինի այն իրական, թե վիրտուալ, ունի դարակներ: Մենք այն կլցնենք գրքերով, լրագրողական գործիքներով, ֆիլմերով ու կայքերով:

Այսօր էջանշում ենք (bookmark, закладка) Ջոնաթան Ֆրանզենի Purity վեպը: Այն դեռ չկա հայերեն, բայց հասանելի է անգլերենով և ռուսերենով:

Ամերիկացի արդեն դասական գրող Ֆրանզենը Purity-ին գրել է 2015-ին: Այս վեպը կյանքի, սիրո, լրագրողների, արտահոսքի, ժամանակակից Ամերիկայի ու սոցիալիստական Գերմանիայի, կեղտոտ անցյալի,  սպանության ու ինքնասպանության, ինչպես նաև մարդու ու ինֆորմացիայի կապի մասին է:

Վեպում կա խմբագիր ու լրագրող, Վիկիլիքսի Ջուլիան Ասանժին նմանվող կերպար: Այն պետք է, որ դուր գա լրագրողներին ու ընդհանրապես Ֆրանզենի գրականությունը կլանող է:

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?