Գրադարանում. Տաթև Խաչատրյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Ընտրությունները Հայաստանում սովորաբար փորձություն են լրագրողների համար, որոնք հայտնվում են տարբեր լարված իրավիճակներում, բախվում կեղծիքների փաստի ու թաղային հեղինակությունների հետ:

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանի համար Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները անցան հանգիստ, անգամ՝ ձանձրալի: «Քանի որ դրանք թափանցիկ էին», – բացատրում է նա:

Լրագրողը դադարեց լինել արդարության մարտիկ, որը պատմում է խախտումների ու ծեծի մասին, անգամ՝ ծեծվում է:

Տաթևին չի կաշկանդում այն փաստը, որ պարբերականը, որտեղ նա աշխատում է, կապված է նոր իշխանությունների հետ: «Շատերը ատամները սրած սպասում են, որ մեր թերթում կամ կայքում կհայտնվի թեկուզ չնչին վրիպակ, որպեսզի հարձակում սկսեն մեր դեմ: Բայց այնտեղ աշխատող լրագրողները ոչ մի փոփոխություն չեն զգում, աշխատում ենք այնպես, ինչպես նախկինում: Այսինքն, օբյեկտիվ և ազատ»,- ասում է նա:

 

Ընդդիմադիր և իշխանական լրագրողների բաժանումը նա անհասկանալի է համարում և կարծում է, որ հիմա մեդիա դաշտը խճճված է և մաքրվելու կարիք ունի:

Դարակում

Այս շաբաթ Հայաստանի լրագրողները ընկան Երևանի ընտրություններում քաղաքապետի հաղթած թեկնածու Հայկ Մարությանի անունով բացված կեղծ ֆեյսբուքյան էջի ծուղակը։ Լրատվամիջոցները հրապարակեցին Երևանի տրանսպորտի մասին կեղծ գրառումը, հետո ջնջեցին հրապարակումները։

Կեղծ լուրերի դեմ պայքարելու տարբերակներից մեկը խաղերն են։ GetBadNews «Ստացիր վատ լուր» խաղն առաջարկում է ստեղծել կեղծ հաշիվ ու զարգացնել այն։ Անտրամաբանական, բայց էմոցիոնալ գրառումներով ավելացնել ընթերցողների թիվը։ Խաղն օգնում է հասկանալ կեղծ լուրերի տարածման մեխանիկան և ավելի ուշադիր լինել։

Գեղամ Վարդանյան
 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *