Մեդիագրագիտության ամառային դպրոց ուսուցիչների համար

10.05.2019, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հուլիսի 25-30-ը հրավիրում է Երևանի և մարզերի միջին և ավագ դպրոցների ուսուցիչներին` մասնակցելու մեդիագրագիտության վերապատրաստման ամառային դպրոցի: Նպատակն է օգնել ուսուցիչներին ներառել մեդիագրագիտությունը տարբեր առարկաների դասավանդման մեջ և/կամ ներդնել այն դպրոցում խմբակի, ակումբի ձևաչափերով։

Ամառային դպրոցի ընթացքում ուսուցիչները

  • կծանոթանան մեդիագրագիտության հիմնական սկզբունքներին և գործիքներին, դրանց դասավանդման մեթոդաբանությանը,
  • մասնագետների հետ կքննարկեն մեդիայի պատմությունն ու ներկա դաշտը, մասնագիտական կանոններն ու օրենսդրական կարգավորումները, մեդիայի տեսակների առանձնահատկություններն ու փոխակերպումները,
  • կսովորեն գտնել, վերլուծել, ստուգել տեղեկությունները,
  • կկազմեն մեդիագրագիտության դասավանդման դպրոցական ծրագրեր՝ տարբեր ձևաչափերով։

Ամառային դպրոցի հիմնական դասընթացավարը Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մեդիահաղորդակցության բաժնի պրոֆեսոր Աննա Կաչկաևան է, աշխատանքային լեզուն՝ հայերեն և ռուսերեն:

Ավարտին ուսուցիչները կստանան վկայական և հնարավորություն կունենան մասնակցելու փոքր դրամաշնորհների մրցույթի՝ նոր ուսումնական տարում իրենց դպրոցներում մեդիագրագիտության ծրագրեր ներդնելու համար (մինչև 250.000 դրամի չափով)։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Կրթության և գիտության նախարարությունը համատեղ հուշագրով հաստատել են դպրոցներում մեդիագրագիտության ներառման կարևորությունը։

ՄՆԿ պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկը երաշխավորվել է ԿԳՆ կողմից` որպես  ուսումնաօժանդակ գրականություն: Կազմակերպության ուսումնական ռեսուրսները և նախագծերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արժանացել են Գլոբալ մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլխավոր մրցանակին 2017 թվականին։

Դպրոցի մասնակցության պայմանները

Մասնակցությունը դպրոցին անվճար է, մասնակիցների տեղափոխման ու կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Կարող են դիմել միջին և ավագ դպրոցների բոլոր այն ուսուցիչները, ովքեր հետաքրքված են թեմայով և ցանկություն ունեն վերապատրաստումից հետո կիրառել գիտելիքը դպրոցում: Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) ինքնակենսագրություն (նշել դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),
բ)  համառոտ նկարագրություն, թե ինչու եք հետաքրքրված և ինչ ձևաչափով եք նախատեսում ներառել մեդիագրագիտությունը դպրոցում (300 բառի սահմանում):

Փաստաթղթերն ուղարկել Մանե Գրիգորյանին՝  [email protected] էլ․ հասցեով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 21-ն է:

Մանրամասների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ.  010 583620:

Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?