«Ճամպրուկ 2017» մրցույթը բաց է լրագրողական աշխատանքների համար

13.09.2017, Հայտարարություն

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի շրջանակներում, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի և «Հանրային դիվանագիտություն» կազմակերպության հետ համատեղ, հայտարարում է «Ճամպրուկ 2017» ամենամյա լրագրողական մրցույթի անցկացման մասին` միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտում:

Նպատակներ

Մրցույթի նպատակն է միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող հիմնախնդիրների լուսաբանման շուրջ, խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին: 

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչները և անկախ լրագրողները:

Մասնակցության պայմաններ

  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2017թ. հունվարի 01-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ միգրացիայի և սահմանների կառավարմանն առնչվող, այդ թվում՝ ապաստանի, ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի, վերաինտեգրման և առևտրի դյուրացման խնդրիրների շուրջ հեռարձակված հեռուստա և ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած լրագրողական հոդվածները, նյութերը կամ հրատարակումները:
  • Ներկայացված բոլոր նյութերը պետք է համահունչ լինեն լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի պահանջներին:
  • Նյութերը կարող են ներկայացվել ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով:
  • Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:

Չափանիշներ

  • Ոճային (ներկայացվող նյոււթի լեզուն, ոճը և ընթերցման մատչելիությունը),
  • Կառուցվածքային (թեմայի հետ կապված մեջբերումները, ամբողջականությունը և ճշգրտությունը, արժանահավատ և վստահելի աղբյուրները),
  • Բովանդակային (նյութի արդիականությունը, սոցիալական ուղղվածությունը և հանրային ազդեցությունը):

Ընտրություն

Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին կընտրի մրցանակակիրներ (1, 2 և 3 տեղեր) հետևյալ անվանակարգերում` հեռուստահաղորդում, ռադիոհաղորդում, տպագիր և առցանց հոդված:

Մասնակից կազմակերպությունները տրամադրելու են հատուկ մրցանակներ հետևյալ թեմաներով լավագույն նյութի համար 

 

  • «Տեղահանված սիրիահայերի մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանում» - ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ Հայաստանում
  • «Փախստականների ինտերգրման հեռանկարները Հայաստանում» - ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ Հայաստանում
  • «Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ» - «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ
  • «Միգրացիայի թեմայով լավագույն ֆոտոռեպորտաժ»- «Հանրային դիվանագիտություն» ՀԿ

Դիմելու համար

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված դիմում-հայտի ձևը և այն նյութի հետ ներկայացնել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան ներկայացուցչություն (հասցե` ք. Երևան, Վ.Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա Բիզնես Կենտրոն, 7 հարկ, 711 սենյակ): Հայտի ձևը կարող եք գտնել նաև www.mibma.eu ինտերնետային կայքերում:

Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեով` mibma@icmpd.org և gala_inna@yahoo.com.

Վերջնաժամկետ

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի նոյեմբերի 1-ն է (մինչև ժամը 18:00-ը):

Կոնտատներ

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար խնդրում ենք դիմել հաղորդակցման գծով պատասխանատու Իննա Գալոյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 520388, +374 93 401016:

Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ “ՃԱՄՊՐՈՒԿ” լրագրողական մրցանակաբաշխությունը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան, որը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 18-ին: