Կարճաժամկետ աշխատանքի հնարավորություն մեդիա ոլորտի մասնագետների համար

16.09.2014, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուսը) ընդունում է հայտեր մեդիա ոլորտի մասնագետներից՝ հնարավոր համագործակցության եւ կարճաժամկետ աշխատանքի համար։ Հայտը պետք է պարունակի համառոտ կենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ։

Դիմել կարող են լրագրողներ, խմբագիրներ, ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ, օպերատորներ և մոնտաժողներ։  

Թեկնածուները պետք է լինեն ստեղծագործ, փորձառու  մասնագետներ, որոնք տիրապետում են որակյալ բովանդակության ստեղծման ավանդական եւ նոր տեխնոլոգիաներին։ Հաշվի կառնվեն աշխատանքային փորձը, թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտությունները, նոր գաղափարներ մշակելու ու դրանք կյանքի կոչելու կարողությունները։

Հետաքրքրված անձինք կարող են դիմել [email protected] հասցեով։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?