Գործնական սեմինար տվյալների անվտանգության գործիքների վերաբերյալ

09.10.2018, Հայտարարություն

«Վտանգված անվտանգություն», զրույց և գործնական սեմինար լրագրողների համար տվյալների անվտանգության գործիքների վերաբերյալ Ռոբերտո Գոմես Լարեսի (Գերմանիա) և Ռուտա Վիմբայի (Գերմանիա) հետ:

Սեմինարի օրը՝ հոկտեմբերի 17-ին,  ժամը՝ 10:00, տևողությունը՝ 4-5 ժամ: Անցկացման վայրը՝ «Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոց», Պիկասո սրահ: Սեմինարի լեզուն՝ անգլերեն:

Գրանցվելու համար գրեք՝ kristine.a@hetq.am-ին՝  վերնագրի տողում նշելով «Վտանգված անվտանգություն» սեմինարի անվանումը: Գրանցվել կարող եք մինչև հոկտեմբերի 15-ը: 

«Անձնական տվյալների անվտանգությունը». n-vestigate ցանցի (Գերմանիա) դասավանդողների հետ միասին բացահայտեք առցանց հաղորդակցության սովորույթների վերաբերյալ առկա առասպելներն ու ճշմարտությունները կեսօրյա այս գործնական սեմինարի միջոցով, որի ընթացքում կհամադրվեն ներկայացումը (պրեզենտացիան), կլոր սեղան քննարկումը և հետաքննող լրագրության համատեքստում բաց աղբյուրներից  գործիքների օգտագործման և տվյալների անվտանգության վերաբերյալ գործնական աշխատանքը։​

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ hetq.am կայքում:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?