Գրադարանում. Ռուբեն Մեհրաբյան

13.06.2019, Գրադարանում

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

«Առավոտ»-ի ռուսական բաժնի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանը ՀՀ վարչապետի նշած «հիբրիդային պատերազմի» նշանները վաղուց է զգացել:

Նա ասում է, որ երբ Ռուսաստանը որոշեց նեոկայսերական պրոպագանդայի վրա ծախսել ահռելի գումարներ, մեր մեդիա դաշտում շրջանառության մեջ դրվեցին ռուսական ծագման փողերն ու թեմատիկ «մարքերները»:

Ռուբեն Մեհրաբյանը թվարկում է «տոքսիկ, գարշահոտ» մթնոլորտ ստեղծող այդ թեմաները, որոնք մեր լրատվական դաշտում ու սոցցանցերում կատարում են «ինֆեկցիայի» դեր՝ վարակելով լրահոսը:

«Սա մի պատերազմ է, որը ոչ թե պահանջում է հերոսություն, այլ պահանջում է չմասնակցել ստորության»,- ասում է նա:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Հայաստանի միջազգային հեղինակությանը խանգարում է նաև գերատեսչությունների «խայտառակ դանդաղկոտությունը», երբ կայքերը օպերատիվ կերպով չեն թարմացվում:

Դարակում

Օնլայն գրադարաններն ավելի ու ավելի են տարածվում։ Հայերեն բովանդակության ծավալն էլ մեծանում է։ Գրապահարանը անվճար գիրք կարդալու համար նախատեսված ու հայերենով գրականության ամենահին շտեմարաններից է։ Կայքն աշխատում է մեդիավիքի ծրագրով, ինչը նշանակում է վիքիպեդիա խմբագրելու հմտություններ ունեցող ցանկացած մարդ կարող է Գրապահարանում գրքեր ավելացնել։

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?