2011.03.17,

Տեսակետ

Facebook-ը գարշելի կազմակերպություն է

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Ազատ ծրագրային ապահովման շարժման հիմնադիր, GNU նախագծի հեղինակ Ռիչարդ Սթոլմանի հետ զրուցեցինք, երբ նա այցելել էր Հայաստան: Սթոլմանը ինձնից պահանջեց ինտերնետում իր ձայնը չտեղադրել .mp3 ֆայլով եւ օգտագործել ազատ ծրագրային ապահովման աուդիո ֆորմատը՝ .ogg-ն: Ես խոստացա, որ չեմ տեղադրի նրա ձայնն ընդհանրապես: Զրույցի վերջում Սթոլմանն ինձ մաղթեց «happy hacking» եւ մտավ դահլիճ:

Հայաստանում անօրինական կամ այսպես կոչված «ծովահենային» ծրագրերի մեծաքանակ օգտագործողներ կան…

Օ, դա քարոզչություն է: Դուք երբեք չպետք է օգտագործեք այդ տերմինը: Հասկանում եք՝ «ծովահենային» տերմինը մարդկանց համոզելու համար է, որ տարածելը վատ բան է: Բայց տարածելը լավ է: Տարածելն արգելելն է վատ: Դրա համար ես մերժում եմ «ծովահենային» տերմինը: Այդ «ծովահենային» կոչվող օրինակները վատն են ոչ այն պատճառով, որ լիազորված չեն, այլ որովհետեւ դրանք լիցենզիոն են: Լիցենզիոն   օրինակներն ավելի վատ են:

Կարո՞ղ ենք ասել, որ «չլիցենզավորված» ծրագրային ապահովումն է շատ տարածված Հայաստանում: Ի՞նչ պետք է անենք այդ առումով:

Դուք պետք է համոզեք, որ նրանք միայն ազատ ծրագրեր օգտագործեն: Լիցենզիոն  ծրագրերը ստրկացնում են օգտատերերին: Դրանք ծրագրերը մշակողներին իշխանություն են տալիս օգտատերերի նկատմամբ: Սա ճիշտ է եւ՛ թույլատրված, եւ՛ չթույլատրված օրինակների համար: Երկու դեպքում էլ մշակողները իշխանություն ունեն օգտատերերի նկատմամբ: Եթե ազատություն եք ուզում, պետք է խուսափեք լիցենզիոն ծրագրերից եւ օգտագործեք ազատ ծրագրեր: Ես չեմ խոսում անվճարի մասին, այլ ազատի որպես ազատություն, ազատությունը հարգող ծրագիր: Ազատ ծրագրի սահմանումն է՝ ծրագիր, որ տալիս է 4 կարեւոր ազատություն: Ազատություն 0` ազատություն գործարկել ծրագիրը, ինչպես կամենում ես : Ազատություն 1` ազատություն սովորել/ իմանալ ելքային կոդը եւ փոխել այն, այնպես որ ծրագիրն աշխատի ինչպես կամենում ես: Ազատություն 2` ազատություն տարածել օրինակները, երբ կամենում ես: Ազատություն 3` տարածել ձեւափոխածդ տարբերակները երբ կամենում ես:
Երբ օգտատերերն ունենում են այս 4 ազատությունները, նրանք վերահսկում են ծրագիրը: Սա է ազատ ծրագիրը: Հակառակ դեպքում ծրագիրն է վերահսկում օգտատերերին: Դա էլ լիցենզիոն ծրագիրն է: Դրանք վատ են օգտատերերի եւ երկրի համար: Խուսափե՛ք: Անցեք ազատ ծրագրերին: Քացով դուրս շպրտեք լիցենզիոն ծրագրերը ձեր կյանքից:

Սոցիալական ցանցերը գնալով ավելի տարածված են դառնում: Հատկապես երիտասարդների համար «Ինտերնետն» ու «սոցիալական ցանցը» նույնն են:

Միայն այն պատճառով, որ նրանք չգիտեն: Շատ բաներ կան, որոնց համար կարող ես օգտագործել ինտերնետ, բայց դրանցից ոչ մեկը ինտերնետի հոմանիշը չէ:

Կարո՞ղ են սոցիալական ցանցերը, ինչպիսին են Facebook-ը կամ Twitter-ը, ազատության գործիքներ լինել:

Կարող են: Մյուս կողմից՝ դրանք կարող են օգտագործվել բռնակալության համար: Սոցիալական ցանցերը ոստիկանների համար հեշտ են դարձնում մարդկանց հետեւելը:

Պե՞տք է օգտագործել դրանք:

Նայած: Դրանք իրարից տարբեր են: Որքան ես գիտեմ, Twitter-ի հետ կապված ոչ մի խնդիր չկա: Բայց Facebook-ը գարշելի կազմակերպություն է: Այն հավաքում է անձնական տվյալները եւ դրանով չարաշահում իր օգտագործողներին: Այնպես որ պետք է հրաժարվեք Facebook-ից, եթե օգտագործում եք: Ես երբեք չեմ օգտագործել եւ չեմ օգտագործի:

Բայց դուք կաք Twitter-ում:

Իրականում չկամ: Տարբեր մարդիկ հաշիվներ են բացել՝ ձեւացնելով, թե ես եմ, բայց ես չեմ օգտագործում: Ժամանակ չունեմ: Դեմ չեմ, բայց չեմ օգտագործում:

Ի՞նչ կասեք Google-ի մասին:

Google-ը շատ տարբեր բաներ է անում: Դրանցից որոշները լավ են, որոշները՝ վատ: Որոնման համակարգը հիմնականում լավն է: Երբեմն օգտագործում եմ այնպես, որ համոզված լինեմ ՝ Google-ը գաղափար չունի, թե ով է որոնում: Ես այն չեմ օգտագործում իմ համակարգչից: Բացի այդ՝ քարտեզներին նայելն է լավ: Բայց երբ նայում եմ, երբեք իրական հասցե չեմ գրում: Պարզապես փնտրում եմ այն քաղաքը եւ փողոցները, որոնք հետաքրքրում են ինձ: Դա նրանց ավելի քիչ ինֆորմացիա է տալիս: Ես շատ մտահոգված եմ վերահսկողության ապագայով:

Գուգլիզացիան վտանգավո՞ր է:

Վատ է մի քանի խոշոր ընկերություններ ունենալ: Այսօրվա խոշորագույն ընկերություններին անհրաժեշտ է ցրվել: Բայց Գուգլը այնքան չարիք չի գործում, որքան, օրինակ, բանկերը, Մայքրոսոֆթը կամ Էփլը: Մայքրոսոֆթն ու Էփլը իսկապես վատն են:

Ձեր նախորդ դասախոսությանը նշեցիք, որ ազատ ծրագիրը շատ կարեւոր է կրթության համար: Ինչո՞վ է կարեւոր:

Դպրոցները ուժեղ, ունակ, համագործակցող, անկախ եւ ազատ հասարակության լավ քաղաքացիներ կրթելու սոցիալական առաքելություն ունեն: Համակարգչային   տեսության մեջ դա նշանակում է սովորեցնել մարդկանց լինել ազատ ծրագրային ապահովման օգտագործողներ: Լիցենզիոն ծրագրերի օգտատերեր լինել սովորեցնելը նշանակում է սովորեցնել լինել ենթարկվող, սեփականատիրոջից կախված, ինչը հակասում է դպրոցի առաքելությանը: Լիցենզիոն ծրագիրը գաղտնի գիտելիք է, ուսանողներին թույլատրված չէ դրանից սովորել: Դա հակասում է կրթության հոգուն: Չպետք է լիցենզիոն ծրագրեր հանդուրժել դպրոցներում: Դպրոցները պետք է սովորեցնեն բարի կամք, այլ մարդկանց օգնելու սովորություն: Հետեւաբար բոլոր դպրոցները պետք է ունենան այս կանոնը՝ «Ուսանողնե՛ր, եթե դուք ծրագիր եք բերում դասարան, դուք չպետք է այն պահեք ձեզ մոտ, այլ տարածեք օրինակները դասարանցիների շրջանում՝ ներառյալ ելքային կոդը»:

Հարց Ձեր վերջին դասախոսությունից. դուք Փեփսի խմեցիք, մարդիկ էլ մեկնաբանեցին, թե չգիտեք Փեփսիի մեջ ինչ կա, այսինքն՝ չգիտեք այդ ըմպելիքի կոդը:

Դա ինձ համար մեծ խնդիր չէ: Ես գիտեմ Փեփսիի մեջ ամենավտանգավորն ինչն է՝ շաքարը, հենց այդ պատճառով էլ հազվադեպ եմ խմում այն: Մյուս կողմից պատկերացրեք՝ ինչ-որ մեկը Ձեզ տալիս է բաղադրատոմսը եւ ասում, որ չի թույլատրվում օգտագործել կամ տեսնել այն: Պատկերացրեք, որ դա հիպնոտիկ բացադրատոմս է, եւ այն հիպնոզի կենթարկի ձեզ, երբ դուք պատրաստեք ինչ-որ բան եւ դուք չեք էլ իմանա, թե ինչ եք արել: Դա նման է սեփականատրիական ծրագրին: Կամ պատկերացրեք՝ ձեզ ասել են, որ չեք կարող փոխել կամ տարածել այս բաղադրատոմսի օրինակները: Փեփսիի բաղադրատոմսը մասնավոր բաղադրատոմս է: Դա նման է ծրագրի, որը մեկը գրել է, ունի եւ չի հրապարակում: Սեփականատիրական ծրագիրը բաղադրատոմսի նման է, որը մեկը տվել է ձեզ եւ ասել՝ ես attack քեզ, եթե տարածես ընկերներիդ շրջանում:

Հարցազրույցը վարեց Գեղամ Վարդանյանը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *