2019.09.20,

Ստուգված է

Տրանսպորտի խնդրի լուծման «առնվազն երկու տարին»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Մինչ քաղաքապետ դառնալը Հայկ Մարությանը հասկացել էր, որ քաղաքի համար կենսական կարևորություն է տրանսպորտի բարելավումը։ Քաղաքի տրանսպորտային խնդիրները լուծելու մասին խոստումները ընտրապայքարի ընթացքում կարևոր էին Երևանի նոր կառավարության հավակնություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի համար:

Քաղաքային նոր իշխանությունը ընտրվելուց հետո նա սկսեց ուսումնասիրել իրավիճակը, բարեփոխումների ուղիներն ու դրանց ժամանակացույցը:

Հայկ Մարությանը 2018թ-ի տարեվերջին երևանցիներին խոստացավ առաջնային համարվող տրանսպորտի խնդիրը լուծել առնվազն երկու տարում:

Այդ խոստումների ժամանակագրությունը հասանելի է ու հրապարակային:

2018, դեկտեմբեր

Քաղաքի թիվ մեկ խնդիրը լուծելու ժամկետը ճշտելու համար 2018-ի դեկտեմբերին, ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային տրանսպորտից զանգեց Հայկ Մարությունին: Փաշինյանը քաղաքացիներին փոխանցեց քաղաքապետի խոսքը՝ պետք է համբերեն 2-4 տարի:

2019, փետրվար

Փետրվարին խոսելով  լրագրողների հետ միկրոավտոբուսները ցանցից դուրս բերելու գործընթացի մասին՝ քաղաքապետն ասաց. «Մենք ասում ենք, որ նոր ցանցը երկու տարի հետո արդեն պատրաստ կլինի, մնում է հասկանալ, թե այս երկու տարին ինչ ենք անելու»:

2019, ապրիլ

Ժամկետների հարցը շրջանցելու կողմնակից էր քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա  Սարգսյանը: Ապրիլին տրանսպորտային ցանցի ներդրման քննարկման ժամանակ շահագրգիռ կողմերին նա հայտնել էր, որ կոնկրետ ժամկետ ֆիքսել չի կարող:

2019-ի, հուլիս

Ամռանը քաղաքապետարանը ուսումնասիրեց, քննարկեց, նախագծեց ու հանրայնացրեց տրանսպորտային ցանցի բարելավման ծրագիրը: Որպես ժամկետ կրկին նշվեց առնվազ երկու տարին, քանի որ անելիքները շատ են:

2019, սեպտեմբեր

Օրերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր հրաժարականի մասին հարցին, քաղաքապետ Մարությանը նորից խոսեց տրանսպորտի խնդրի մասին և նշեց, որ 15 տարվա խնդիրը փորձելու են լուծել մոտակա երկու տարում:

«Պրոցեսը գնում է, միջգերատեսչական խումբ է կազմված՝ քաղաքապետարանի և կառավարության անդամների կողմից։ Կառավարությունում ուսումնասիրում են մեր առաջարկները, քանի որ կառավարությունը  պետք է վարկ վերցնի»,- ասաց քաղաքապետը։

Երևանի տրանսպորտի խնդիրը լուծելու ժամկետները Մարությանի համար անցած տասը ամիսներից հետո անփոփոխ են՝ «առնվազն երկու տարի»:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *