Լրագրողական նյութերի մրցույթ Հայաստանի փակ կառույցների մասին

31.07.2019, Հայտարարություն

Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի համաֆինանսավորմամբ Հանրային լրագրության ակումբը հայտարարում է Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման լրագրողական աշխատանքների մրցույթ։

Մրցույթն իրականացվում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հետաքննող լրագրողներ ՀԿ-ի հետ համատեղ:

Լրագրողական նյութերը պետք է վերաբերեն Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների խնդիրներին։

Լրագրողական նյութերը կարող են լինել տպագիր, պոդքասթ, ռադիո, հեռուստատեսային, առցանց, մուլտիմեդիա և լրագրողական ժանրում ընդունելի ցանկացած ձևաչափով:

Ներկայացված նյութերը պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2018 թ․ նոյեմբերի 15-ից 2019 թ․ օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ: Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն: Մրցույթին ներկայացված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին:

4.Գնահատման չափանիշներ

Ներկայացված նյութերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով․

  • Համապատասխանություն մրցույթի թեմատիկ ուղվածությանը
  • Խնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում
  • Օբյեկտիվություն, հավասարակշռվածություն, փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում, լրագրողական էթիկայի կանոնների պահպանում
  • Նյութի ձևաչափի և մատուցման նորարար/ստեղծարար մոտեցում, նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում
  • Անդրադարձ զգայուն խնդիրներին և խոցելի խմբերի հիմնահարցերին փակ և կիսափակ հաստատություններում
  • Նյութի տեխնիկական որակ
  • Զգայական-գեղարվեստական լեզու, կերպարների հուզականություն
  •  Փակ հաստատություններում, հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում ու բանակում կոնկրետ խնդիրների հասցեագրում, բացահայտում, հետևողական լուսաբանում։

Հատուկ ուշադրություն կդարձվի ներկայացվող աշխատանքներում վեր հանված գենդերային տեսանկյանն ու խոցելի խմբերի կարիքների ներկայացմանը, խոշտանգումների դեպքերի հետաքննությանը, կրթության իրավունքի իրացմանը։
Նախատեսված են մրցանակներ են հետևյալ անվանակարգերում`

1. Լավագույն հետաքննական նյութ
2. Լավագույն մարդկային պատմություն
3. Լավագույն հեռուստահաղորդում
4. Լավագույն հեռուստառեպորտաժ
5. Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ
6. Լավագույն առցանց նյութ
7. Լավագույն մուլտիմեդիա նյութ
8. Լավագույն ֆոտոպատմություն

Անվանակարգ է սահմանվել նաև լրագրողական էթիկայի կանոնները լավագույնս պահպանած նյութի համար:
Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին ամեն օր բախվող/բախված մարդկանց ձայնի հնարավորություն ընձեռելու և համակարգային փոփոխությունները խթանելու նպատակով մրցույթի շրջանակներում սահմանվել է հատուկ անվանակարգ՝ լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար։ Մրցույթին ներկայացված աշխատանքների հրապարակված լինելը պարտադիր պայման չէ։ Այս անվանակարգի գնահատման չափորոշիչներն են․

  • թեմայի կարևորություն,
  • փակ հաստատություններում առկա խնդիրների ներկայացում,
  • խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ։

Հաղթողների համար նախատեսվում են ինչպես խոշոր դրամական (ներառյալ հարկերը), այնպես էլ ոչ դրամական մրցանակներ ու հավաստագրեր։ Մրցանակաբաշխության օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այս հղումով:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?