2012.04.26,

Քննադատ

Անկեղծացնող ուղիղ եթեր

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Խորհրդարանական բավականին միապաղաղ նախընտրական քարոզարշավը վերջապես ուղիղ եթերում բանավեճ էլ ունեցավ։ «Արմնյուզ»-ում Արտակ Ալեքսանյանը հյուրընկալեց 2-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով մրցող ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանին եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին։

Եթերը կրքոտ էր կամ թեկնածուները կիրք էին խաղում։ Փոխադարձ մեղադրանքներ, հարցադրումներ, վիրավորանքի եզրին մանեւրող ձեւակերպումներ, իրար ձայն չտալով խոսել ու հաղորդավարի սահմանած խաղի կանոնների չենթարկվել։ Այս ամենը, ինչպես եւ պահանջում է ուղիղ եթերում բանավեճի ժանրը, կար։

Հաղորդման վերջում Արտակ Ալեքսանյանը ասաց, որ չգիտի՝ հետաքրքի՞ր էր բանավեճը, թե՞ ոչ։ Հետաքրքիր էր։ Նախընտրական բանավեճի ժանրը ինքն իրենով արդեն լավ է, իսկ երբ հյուրերը  երիտասարդ, նոր սերնդի քաղաքական գործիչներ են, առավել եւս։

Արտակ Ալեքսանյանը անում էր հնարավորը եթերի կառավարումը իր ձեռքում պահելու եւ բանավեճը արդար մոդեռացնելու համար։ Ստացվեց այնքան, ինչքան թույլ է տալիս նման ժանրի հաղորդում վարելու նրա փորձը եւ իհարկե, բանավեճի մասնակիցների՝ նման ձեւաչափում նախընտրական արշավ վարելու կուլտուրան։

Ու լավ է, որ «Արմնյուզը» հայտարարում է նախընտրական բանավեճերի համար բաց լինելու մասին։ Այդ ժանրը ընտրողին, թերեւս, ամենալավն է օգնում ճանաչել թեկնածուին, տեսնել նրա անկեղծացած, կիրք, զայրույթ, զարմանք արտահայտող դեմքը։ Ու այս տեսակետից երեւի թե Ֆարմանյան-Կարապետյան նախընտրական բանավեճը եզակի էլ մնա։ Նախ քարոզարշավի ավարտին հազիվ մեկ շաբաթ է մնացել, հետո էլ թեկնածու քաղաքական ուժեը կարծես թե չեն կարողանում կամ չեն ուզում պայմանավորվել նախընտրական բանավեճի հարցում։

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *