Pop-Up Newsroom մարտի 8-ին. կանանց առնչվող խնդիրներ ու նրանց մասին պատմություններ #IWDpopup

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս) 2014թ-ի մարտի 8-ին հրավիրում է ձեզ մասնակցելու միջազգային ուշագրավ նախագծի՝ Pop-Up Newsroom-ին: Սա վիրտուալ լուրերի սենյակ կամ խմբագրություն է, որը ժամանակ առ ժամանակ, 24 ժամով, անցնում է աշխատանքային ակտիվ ռեժիմի և հնարավորություն տալիս աշխարհի տարբեր երկրներում գտնվող թղթակիցներին կոնկրետ թեմայով լրագրողական նյութեր ու պատմություններ տեղադրել ընդհանուր հարթակում:

Pop-Up Newsroom-ի թղթակիցները տարբեր երկրների երիտասարդ լրագրողներ և մեդիա բաժինների ուսանողներ են: Նրանք իրենց պատմությունները ներկայացնելու համար օգտագործում են սոցիալական մեդիայի կարճ, պարզ ձևաչափերը: Նրանց նյութերը նախագծի կայքում են հայտնվում հիմնականում twitter post-երով`140 նիշը չգերազանցող տեքստ, մեկ ֆոտո կամ կարճ վիդեո և հղում նյութի ծավալուն տարբերակին:
Նախագծի մյուս առանձնահատկությունը ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայով աշխատելու հնարավորությունն է՝ բջջային հեռախոսներ, թաբլեթներ, փոքր տեսախցիկներ (flip cams):

Հերթական Pop-Up Newsroom-ն անցկացվելու է 2014թ-ի մարտի 8-ին: Թեման կանանց առնչվող խնդիրներն ու նրանց մասին պատմություններն են: Նախագծին մասնակցելու են 100-ից ավելի ուսանողներ և երիտասարդ լրագրողներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Հայաստանից: Իրենց բջջային հեռախոսների և թաբլեթների օգնությամբ նրանք ապահովելու են նաև օրվա զարգացումների վերաբերյալ օպերատիվ լուսաբանում տեղերից:

Pop-Up Newsroom-ը մասշտաբային լրագրողական էքսպերեմենտ է, որի նպատակն է հասկանալ թվանշային դարաշրջանում լրագրության զարգացման նոր ուղղությունները, օգնել երիտասարդ լրագրողներին ուսումնասիրելու լրագրության նոր ձևաչափերը՝ օգտագործելով գործիքներ և հարթակներ, որոնք դարձել են ժամանակակից լսարանի՝ ինֆորմացիա ստանալու հիմնական աղբյուրները:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2013թ-ի նոյեմբերից դարձել է Pop-Up Newsroom գործընկերը Հայաստանում, ինչը հնարավորություն է ընձեռնում հայ լրագրողներին, ուսանողներին ևս իրենց նյութերով մասնակցելու այս միջազգային նախագծին:

Եթե գաղափարը հետաքրքրեց ձեզ, ապա մարտի 8-ին միացեք Pop-Up Newsroom-ի հայաստանյան խմբին: Նախապատրաստեք Հայաստանում կանանց կյանքին, հոգսերին, խնդիրներին վերաբերող  պատմություններ և, պահպանելով Թվիթերյան գրառման ձևաչափը`ֆոտո/վիդեո+140 նիշը չգերազանցող տեքստային մակագրություն, մարտի 8-ին ուղարկեք ձեր պատմությունները Pop-Up Newsroom՝ օգտագործելով հետևյալ հեշթեգերը՝
#IWDpopup
#IWDpopuparm:

Այս հեշթեգերի միջոցով ձեր պատմությունները կհայտնվեն Pop-Up Newsroom-ի լրահոսում: Այդ լրահոսին կարող եք հետևել Թվիթերում ՝ @popupnewsroom, Ֆեյսբուքում՝ facebook.com/PopUpNewsroom, կայքում՝ www.popupnewsroom.net:

Ի դեպ, PopUpNewsroom-ի լրահոսն այդ օրերին հայտնվում է նաև միջազգային հայտնի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` հետաքրքիր գաղափարներ, պատմություններ, նոր թղթակիցներ գտնելու ակնկալիքներով: Այնպես որ, բաց մի թողեք հնարավորությունը:

Գրառումներն անգլերեն լեզվով կատարելը ցանկալի, բայց պարտադիր պայման չէ: Ձեր պատմությունները կարող են Pop-Up Newsroom-ի լրահոսում հայտնվել նաև հայերեն մակագրություններով կամ ուղեկցող տեքստերով:

Հայաստանյան խմբի մասնակցությունը համակարգելու և տեխնիկական որոշ խնդիրներ քննարկելու համար մարտի 5-ին, ժամը`16:30-ին և մարտի 6-ին, ժամը`18:30-ին կարճ ժամանակով հավաքվելու ենք մեր գրասենյակում(Մեդիա նախաձեռնությունների կենտրոն , (նախկին Ինտերնյուս), Արշակունյաց 3, վերջին հարկ): Եթե չեք կարողանա ներկա լինել այդ հանդիպումներին, ապա ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք ձեզ նամակով:

Լրացուցիչ պարզաբանումների, հարցերի համար, գրեք, զանգեք:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն` + 374 10 58-36-20  facebook.com/MediaInitatives; @mediaic
Նարինե Սաֆարյան, դասընթացների համակարգող`
055 89 57 00, @nsafaryan
Գեղամ Վարդանյան՝ @reporterarm


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *