Քաղաքական գովազդի գները հեռուստատեսային եթերում

05.03.2012, Նյուսրում

Հեռուստաընկերությունները սահմանել են մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով քաղաքական գովազդի մեկ րոպեի գինը:

Ըստ ՀՀ «Ընտրական օրենսգրքի»՝ այն չի կարող գերազանցել մինչեւ ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առեւտրային գովազդի միջին գինը եւ մինչեւ  նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

Քաղաքական գովազդի ամենաթանկ գինը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը՝ 1 րոպե քաղաքական գովազդի համար պահանջելով 120.000 դրամ, իսկ ամենաէժանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը՝ 18.000 դրամ:

«Արմենիա» հեռուստաընկերությամբ քաղաքական գովազդի 1 րոպեն արժե 110.000 դրամ, Հանրային հեռուստաընկերությամբ՝ 80.000 դրամ, «հ2»-ով 60.000 դրամ աշխատանքային օրերին 18:00-24:00-ը եւ կիրակի 10:00-24:00 ընկած ժամանակահատվածում եւ 30.000 դրամ մնացած ժամերին:

«Կենտրոն» հեռուստաընկերության եթերում քաղաքական գովազդի մեկ րոպեն արժե 32.400 դրամ, «Երկիր մեդիա»-ի եթերում՝ 30.000 դրամ, իսկ «Ա-ԹիՎի»-ով քաղաքական գովազդ կհեռարձակվի րոպեն 24.000 դրամ սակագնով:

Գները ներառում են ԱԱՀ (ավելացված արժեքի հարկը):

 tv-adverts

«Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ Հանրային ռադիոյից եւ հանրային հեռուստատեսությունից համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այն կհրապարակվի ապրիլի 2-ին:

Իրենց նախընտրական քարոզարշավն իրականացնելու համար համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններց, կուսակցությունների դաշինքներից յուրաքանչյուրին օրական անվճար 6 րոպե կտրամադրեն «Արմնյուզ», «Արմենիա» եւ «Ա-ԹիՎի» հեռուստաընկերությունները:

«Ար», «Երեւան» եւ «12» հեռուստաընկերությունների եթերում քաղաքական գովազդ չի լինի:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ին, կավարտվի մայիսի 4-ին ժամը 24:00-ին:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?